Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` Մոսկվա


Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա, ուր կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 8-րդ նիստին: Նիստին կմասնակցեն հանձնաժողովի հայկական և ռուսական մասերի կազմում ընդգրկված, ինչպես նաև որպես փորձագետներ հրավիրված ՀՀ և ՌԴ նախարարու- թյունների, գերատեսչությունների և կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2005թ. հոկտեմբերի 13-ի յոթերորդ նիստի արձանագրության և հանձնաժողովի համանախագահների 2006թ. հուլիսի 12-ի հանդիպման արձանագրության կատարման ընթացքը, երկկողմ պայմանագրաիրավական բազայի վիճակը և զարգացման հեռանկարները, պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն հանձնված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների աշխատանքի ապահովման խնդիրը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի, ինչպես նաև հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: