Դեպի արևմո՞ւտք, թե՞ արևելք


Պարզվում է` «Օրինաց երկիր» կուսակցությունը մեկ ծայրահեղ արևմտամիտությո՜ւն է դրսևորում, մեկ` ծայրահեղ արևելամիտություն: Պատգամավոր Մհեր Շահգելդյանը ոչ միայն անհարմար չի զգում, որ սեփական կուսակիցների նման չինական կոմունիստ առաջնորդ Մաո-Ցզե-Դունի դիկտատորական վարչակարգի ոճով անընդհատ մեջբերումներ է անում: Ավելին, օեկականները կոմունիստների հետ համագործակ ցությունն էլ համարում են իրենց աշխատանքի բաղկացուցիչ մասը և վերստին փաստում, որ քաղաքականության մեջ չկա բարոյականություն, ինչպես որ չկան հավերժական բարեկամներ ու թշնամիներ: Մեկ դեպի արևմուտք, մեկ դեպի արևելք, իսկ կենտրոնում` հորինած մի երկիր...