Հրավիրում ենք «աշխատանքի»


Այսօր Հայաստանում աշխատանքի պակաս չես զգա£ Համենայնդեպ, այդպես են հավաստիացնում աշխատանքի հրավիրող զանազան գրավիչ հայտարարությունները£ Փորձենք հավատալ և հետամուտ լինել դրանցից որևէ մեկին£ «Հրավիրվում են բարձրագույն կրթությամբ անձինք` անկախ մասնագիտությունից ու տարիքից£ Բարձր աշխատավարձը երաշխավորվում է»£ Այսպես կամ` մոտավորապես այսպես£ Նման աշխատանքի մասին կարելի էր միայն երազել£ Եվ ահա հայտնվում ենք այն դռների առաջ, որոնք մեզ ապահով կյանք են խոստանում£ Օրեր տևած երջանիկ հույսերն ու սպասելիքները տեղի են տալիս վայրկենական հիասթափության£ Պարզվում է` «ընդամենը» պետք է վերցնել գործատուի մոտ կասկածելի ճանապարհով հայտնված անհայտ ծագման դեղերն ու գեղարարական միջոցները և անտեղյակ մարդկանց համոզել` գնել դրանք£ Շա¯տ լավ աշխատանք է, եթե, իհարկե, խիղճներս մի կողմ թողնենք£ Իսկ եթե այդ` վաղուց արդեն լոկ գրքային արտահայտություն դարձած խիղճն, այնուամենայնիվ, սկսում է ձեզ տանջել, ապա այդ աշխատանքը ձեզ համար չէ£ Կարդացե°ք հաջորդ հայտարարությունը` ձևակերպմամբ տարբեր, բայց բովանդակությամբ ոչնչով նախորդից չտարբերվող£ Ա¯յ քեզ զարմանք, այսքան աշխատատեղ, և գործազրկության այսքան մեծ տոկոս£ «Հրավիրում ենք աշխատանքի…»£

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ