Եվս մեկ աղանդ. «մարգարեական»


Իսրայելից մանրամասներ են ներկայացվում հրեական «մարգարեական» աղանդի անդամների գործունեության մասին. սրանք կանանց ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ ոչ-հրեաների հետ:

Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու և երկու կանանց` սեռական շահագործման կասկածանքով:

Իսրայելի իրավապահ մարմինների տեղեկատվությամբ` զոհերին հավատացրել են, թե ոչ-հրեաների հետ սեռական հարաբերությունները «կփրկեն հրեա ազգին ու քավություն կշնորհեն»: Բացի այդ, կանանց ընտելացրել են ոգելիցներին և թմրանյութերին, որոնց ազդեցությամբ էլ նրանք համաձայնում են զբաղվել պոռնկությամբ:

Քննչական խմբի ղեկավար Արի Մորդեհայը HΖΖretz թերթի լրագրողներին հայտարարել է, որ «մարգարեական» սեքսի մեջ ընդգրկվել են շուրջ մեկուկես տասնյակ կանայք, որոնց մի մասը դեռ անչափահաս է:

Սեքսի համար վճարող սրանց «հաճախորդների» թվում եղել են պաղեստինցիներ` Արևմտյան ափից, ինչպես նաև արտասահմանցի բանվորներ` Թել-Ավիվից (հավաստել HΖΖretz--ը):

Ոստիկանությունը պարզել է, որ աղանդի անդամները գործունեություն են ծավալել Իսրայելի ողջ տարածքում:

Հետաքրքիր է, անառակության որջ դարձած այս աղանդի «թիկունքին» նույնպե՞ս կհայտնվեն «խղճի ու դավանանքի ազատության» երաշխավորներ: