Չարագուշակ կանխատեսում ՄԱԿ-ից

2050 թ. մոտերքը կսկսվի «կլիմայական դժոխքը»:


ՄԱԿ-ի օդերևութաբանները ծավալուն կանխատեսում են հրապարակել գալիք 40 տարիների վերաբերյալ: Եվ ըստ միջազգային փորձագետների` առաջիկա 10 տարում բնությունը ոչ մի լավ բան չի խոստանում` սարսափելի երկրաշարժեր, ջրհեղեղներ, երաշտ ու փոթորիկներ (հաղորդել է GuΖrdiΖn-ը):

«Ապագայից տեսառեպորտաժներ» նկարահանելու համար հրավիրվել են եղանակի տեսության նշանավոր մասնագետներ: Ծրագիրը հովանավորում են ARD (Գերմանիա), JΖΘΖn&undefined;s NHK, US WeΖther ChΖnnel խոշոր ընկերությունները:

Ահա թե ինչ են նկարագրում տեսահոլովակները.

Կարճաժամկետ թողարկումներից մեկը ներկայացնում է Ֆլորիդայում տեղի ունենալիք սարսափելի ջրհեղեղին, Արիզոնայում սպասվող մեծ երաշտին: Ինչպես նաև` ամբողջովին ջրածածկ է լինում Մայամի Բիչ քաղաքը, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ վերջին 50 տարում մարդկության գործունեության հետևանքով առաջացած ջերմացումը նկատելիորեն արագանում է: Դրա վկայությունն են վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցող երաշտներն ու ջրհեղեղները:

Բնությունը վրեժխնդի՞ր է լինում մարդկությունից` իր հանդեպ անխնա լինելու համար...