Հատուկ մանկապիղծների համար


Դրանց դեմ լայնածավալ պայքար մղելու փոխարեն նոր մանկապիղծներ են կրթում: Այն էլ` ոչ թե ինչ-որ գաղտնի դասընթացներում, այլ բացահայտորեն: Ու դրա անունը նույնպես բիզնես է:

Sony ընկերությունը Տոկիոյում ներկայացրել է թողարկման պատրաստվող վիրտուալ մի խաղ` «Ամառային դաս» անվամբ: Խաղացողը պետք է մուտք գործի դպրոցական աղջկա ննջարան և սկսի նրա հետ փոխհարաբերվել (տեղեկացրել է Business Insider-ը):

Խաղացողը պետք է հատուկ ակնոց կրի: Համացանցում հրապարակված հոլովակից կարելի է դատել, որ «Ամառային դաս» (SuΗΗer Lesson) խաղացողը պետք է թաքուն գտնվի ճապոնացի աշակերտուհու եռաչափ ննջասենյակում: Ենթադրվող աղջիկը սպիտակ վերնաշապիկով և կարճ կիսաշրջազգեստով է: Խաղի ընթացքում աղջկան կարելի է տեսնել բոլոր դիրքերից և մոտենալ շատ կիպ: Ու հենց այս հանգամանքն էլ համացանցային օգտատերերի բուռն դժգոհությունն է առաջացրել: Շատերը դա համարել են մանկապղծության ակնարկ:

Sony-ի ներկայացուցիչները հրաժարվել են այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ և նույնիսկ չեն բացահայտել այդ նախագծի սյուժետային մանրամասները:

Խաղը կթողարկվի սեպտեմբերի վերջին: