Երկմտանքիդ պահին հիշի´ր


  •   Երջանկությունը թիթեռի կյանքի պես է` պայծառ, թեթև... ու ճիշտ նույնքան էլ` կարճատև:
  •   Միայն հիմարն է, որ երբեք չի փոխում իր կարծիքը:
  •   Միշտ զբաղված եղի´ր. դա ամենաէժան ու ամենաարդյունավետ բուժամիջոցն է հոգու արատների:
  •   Մարդիկ չեն կամենում հարուստ լինել. նրանք ցանկանում են հարուստ լինել ուրիշներից:
  •   Երբ մատով երկինք ես ցույց տալիս, հիմարը ոչ թե երկնքին, այլ մատիդ է նայում:
  •   Եթե դուք հեռանում եք, ու ոչ ոք ձեզ հետ չի կանչում, ուրեմն գնում եք ճշմարիտ ուղղությամբ:
  •   Մի´ վախեցեք խավարից, զգուշացեք, թե ինչ կարող է լինել դրա մեջ:
  • Մի´ վախեցեք բարձրությունից. զգուշացեք, որ չընկնեք:
  • Մի´ վախեցեք սիրուց. վախեցեք, որ ձեզ կարող են չսիրել:
  •   Սխալներիդ համար մի ափսոսա. չէ որ առանց դրանց երբեք չես իմանա, թե որն էր ճիշտը:
  •   Կյանքը մեզ հնարավորությունների ծով է նվիրում, բայց հաճախ մենք ծուլանում ենք լողալ:
  •   Բոլոր մեռնողները չէ, որ ապրել են: