Հա՞ որ...


ԱԶԵՐԻՆԵՐԻ և թուրքերի եղբայրական հարաբերությունները խաթարվել են£ Ադրբեջանում պատրաստվել և այս օրերին համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ փորձ է արվում բացահայտել ժամանակակից Թուրքիայի հայր համարվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մութ կողմերը£ Որքան էլ անսպասելի, բայց ադրբեջանցիներն են անցյալի տարբեր իրադարձություններ համատեղելով` ապացուցում, որ Աթաթուրքը եղել է հոմոսեքսուալիստ, ահավոր վախկոտ ու թերուս մի անձնավորություն£ Այսինքն` իսկական խաշնարած£ Ազերիների անակնկալի թուրքական արձագանքներն առայժմ ուշանում են, բայց կասկածից վեր է, որ ավագ եղբորը մատուցած «սյուրպրիզը» ադրբեջանցիները հեշտութ յամբ չեն մարսելու£ Բայց ո՞¯վ գիտե, խաշնարածային մտածողությունը թույլ կտա՞ ըմբռնել կատարվածի լրջությունը£ ՑԱՎՈՔ, լրիվ հակառակ կամ, որ այս դեպքում նույնն է, թրքահաճո վերաբերմունքով մեր հանրությանը զարմացրել ու զայրացրել է հանրահայտ Ռուբեն Հախվերդյանը£ Ուրիշների անունից իրեն գաղափարախոս հորջորջող այս տիպը թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում անսպասելիորեն հայտարարել է, թե հայկական մշակույթն ամբողջությամբ թուրքականի ազդեցությունն է, և հայերը գողանում են թուրքական երգերն ու ոռնում£ Եթե խոսքը ժամանակակից անարժեք հորինվածքների մասին է, որոնք հեղինակներն ու կատարողները երգ¬երաժշտություն են անվանում, Ռուբենի ընդվզումը տեղին է£ Բայց թուրքական մամուլում նույնիսկ 6 հազար դոլար պարտք ունեցող հային տարրական բարոյականությունը պետք է թույլ չտար` այդ կերպ վարվել£ Բայց, ի¯նչ իմանաս, հնարավոր է նաև նման անհեթեթ մտքեր դուրս տալ£ ՊԱԿԱՍ հավանական չէ, որ հայ երգիչը թուրքամետ է դարձել շատ ավելի կոնկրետ շահից քաղցրացած` իր երգերը Թուրքիայում թողարկելու, այնտեղ գործող երաժշտական ընկերությունների առաջարկից ոգևորված£ Բայց որքան էլ առաջարկի ֆինանսական մասը ոգևորած լիներ հայ մարդուն, այդուհանդերձ դարձյալ անհասկանալի է մնում, թե ի՞նչ է նշանակում. «Ես կգերադասեի շփվել ինտելեկտուալ թուրքի, քան` տգետ հայի հետ» արտահայտությունը£ Ի դեպ, նման խայտառակ հայտարարություններ է անում մի մարդ, ով մշտապես օգտվել է ազգայնական համարվող ՀՅ Դաշնակցության քարոզարշավներից£ Ու դժվար է նաև պատկերացնել, թե ինչպես է Հախվերդյանն այսքանից հետո պատկերացնում իր և ՀՅԴ¬ի հետագա համագործակցությունը, կամ հայկական բեմերում երևալը£ Թուրքամետ դարձած մեր հայրենակցի որոշման հետ կապված մի կարևոր նկատառում ևս. ասվում է, թե թուրքերը Հախվերդյանի երաժշտությունն են հավանել£ Մինչդեռ, որքան հայտնի է, նրա կատարողական ոճում տեքստայինն է գերիշխում, և կիթառի ծնգծնգույնն ընդամենն ուղեկցում է բանաստեղծությանը, որը մինչ օրս արդար բողոք ենք ընկալել£ Խոստացել է ցուցադրել Իսրայելի ուժը Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետն իր հրապարակած դիմումում հայտարարել է, որ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են վնաս պատճառել իր երկրին, կկիրառվեն ամենադաժան ու անզիջում միջոցները£ - Ես ուզում եմ, որպեսզի և° ՀԱՄԱՍ¬ը, և° Լիբանանի կառավարությունը, որոնց ձեռնտու են մեր բանակի դեմ սադրանքները, հասկանան, որ չարժե ստուգել Իսրայելի քաղաքացիներին և զինվորներին պաշտպանելու մեր վճռականությունը,¬ նրա խոսքերը մեջբերել է The Yerusalem Post¬ը£ - Մեր դիրքորոշումը հստակ է. Իսրայելը ուժով պատասխանել և պատասխանելու է ցանկացած հարձակման,¬ ընդգծել է վարչապետ Բինյամին Նեթանիյահուն` նշելով վերջին 1-2 ամսվա ընթացքում իր երկրի վրա կատարված ոտնձգության փորձերը£ Անդրադառնալով օգոստոսի 3¬ին, նա ասել է, որ լիբանանա¬իսրայելյան սահմանում լիբանանցի զինծառայողների կողմից իսրայելցի զինվորների դեմ հրաձգության արդյունքում զոհվել է 4 լիբանանցի ու 1 իսրայելցի£ ՀԱՄԱՍ¬ին ու Լիբանանին ուղղված դիմումին զուգընթաց Նեթանիյահուն անգլերեն լեզվով համաշխարհային ընկերակցությանը կոչ է արել դատապարտել իսրայելցի սահմանապահների վրա լիբանանցիների հարձակումը£ Իսկ լիբանանյան «Հըզբոլլա» շարժումն էլ իր հերթին տարածել էր իր առաջնորդ Հասան Նասրալիի ուղերձը, որով Իսրայելին խոստանում էր, որ շարժման գրոհայինները կմարտնչեն լիբանանցի զինվորների հետ` եթե վերջիններս նորից բախում ունենան Իսրայելի բանակի հետ£