ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Լ. Տեր¬Պետրոսյանի հորդոր-խնդրանքը և բացատրությունը` Ռ. Դավոյանի տողերով Ինձ մի թաքցրեք հովհարների տակ, Մի° հայտնաբերեք ինձ կրկեսներում: ...Մի ձեռք ինձ անհայտ, մութ ոլորտներից Անդուլ թմրության խարույկ է բերում, Նա ինձ թաքցրեց հովհարների տակ Եվ «հայտնաբերեց» ինձ կրկեսներում£ «Սերիալը» դառնում է «Սանտա Բարբարա» Մեծ կոմբինատորը ասում էր. սա վերջն է առաջին սերիայի` նկատի ունենալով, որ կա երկրորդը£ Մեր ընդդիմությունը վաղուց հատել է ինքնակրկնությունների հարյուրերորդ սերիայի սահմանագիծը և «սերիալի» ավարտը չի նշմարվում£ Իշխանությունը պատկանում է ժողովրդի՞ն... Ի տարբերություն հայտնի ֆիլմի սցենարի, մեր երկրում «արհմիության անդամները» գոնե առաջիկայում, չեն կարող պետության ուղղորդման նախաձեռնությունը խլել մենատնտես-միլիոնատերերից£ Հայերի շնորհավորանքը` Օբամային` նրա ծննդյան տարելիցի կապակցությամբ (հայտնի երգի մոտիվով) Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր... Ինչ վերաբերում է ցեղասպանության փաստի շրջանցմանը, ապա «Հենց այնպես ոչինչ չի ավարտվում»£ Րաֆֆի Հովհաննիսյանը` «ծիածանագույն» դաշինք ստեղծելու մտահոգությամբ Չարենցի տողերով Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի¯ իմ հոգու «ՀԵՌՈՒՆ»... «Անեծքը» կպավ Ժողովուրդը խոսք ունի` «տղամարդու անեծքը կպնում ա». Լ. Տեր¬Պետրոսյանը ասաց. «Սերգո ջան, վատ ես ապրելու»£ Եվ սերգոջաների առջև բոլոր դռները բացվեցին, իսկ անեծքը կպավ ժողովրդին£ Դիտարկում Լավ է, թե վատ` հայերիս մոտ համբերության բաժակ չկա. կա համբերության տակառ, այն էլ` դանայան£ Զգուշացում` պղտոր ջրում ձուկ որսացողներին Առավել ազնիվ քաղաքական¬պետական գործիչները զգուշացնում են. ձուկ որսալն արգելվում է ոչ միայն Սևանա լճում, այլև պղտոր ջրերում£ «Թեժանալուց» գերադասում են հովանալ Ինչպես երևում է` թեժ ամառ «սարքելու» կողմնակիցները սովորաբար գերադասում են «զովանալ» աշխարհի լողափերում£ Դրվագ` չքավորի և հարուստի հարցազրույցից «Ոսկե ցլիկ» ֆիլմի նմանությամբ - Ախպեր ջան, էս ի՞նչ մեքենայա£ - «Մոսկվիչ»£ - Հա՞, բա ինչի 50 հազար դոլար արժի£ Շարժվելու համար տեղ չկա՞ Ըստ վերլուծաբանների` ընդդիմադիր դաշտում ասեղ գցելու տեղ չկա, հրմշտում են իրար, երևի «տարածության» պակասն է, որ թույլ չի տալիս նորմալ «շարժվել» և գործունեություն ծավալել£ Ամեն ինչ կարգին էր, բնությունը խանգարեց Պարզվում է, որ ավելի բարձր տնտեսական աճի չհասնելու «հիմնական պատճառը» կլիման է£ Այն թույլ չտվեց գյուղատնտեսության մեջ լուրջ արդյունքների հասնել£ Այնպես որ, պարոնայք, խանգարեցին միայն օբյեկտիվ գործոնները և չփորձեք որևէ սուբյեկտիվ գործոն «հայտնաբերել»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ