Որպես ահազանգ ու նախազգուշացում


ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը լուրջ ահազանգ էին կառույցի ղեկավարության համար£ Ու այդ առնչությամբ հրավիրված Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստն, իսկապես, մտահոգ քննարկում էր համակարգի պատասխանատուների մասնակցությամբ£ Այո, տարածաշրջանում լավագույնը ճանաչված Հայոց բանակում, որտեղ բոլորը գիտակցում են, թե որքան փխրուն է այս խաղաղություն-հրադադարը, դեռևս միջադեպեր են տեղի ունենում, որոնք անհարկի հուզումներ են բորբոքում£ Շատ կարևոր մի նրբություն կա. բանակը հայելին է այն հասարակության, որտեղից տարին երկու անգամ համալրվում են ԶՈՒ շարքերը£ Իսկ ի՞նչ բարոյականության կրողն են այդ համալրողները£ Սա գոնե լավագույնս պետք է գիտակցի հայ սպան, ում վստահվում է հայրենիքի զինվոր կոփելու մեծագույն պատասխանատվությունը£ Չանտեսենք նաև կադրերի ընտրության սահմանափակ հնարավորությունը` հասկանալի և օբյեկտիվ պատճառներով£ Ուրեմն ծնողները ևս գոնե մասամբ պետք է կիսեն այդ պատասխանատվությունը` զորակոչված իրենց զավակին պարտավորեցնելով օրինակելի զինվոր լինել£ Մինչդեռ քաղաքացիական հարաբերություն ների անառողջ հոգեբանությունն են ոմանք փորձում փորձարկել բանակում£ Արդյունքն անցանկալի ու երբեմն ողբերգական միջադեպերն են, որոնք մի պահ նույնիսկ ստվերում են մեր ձեռքբերումները. իսկ դրանք չտեսնելու համար կույր պետք է լինել£ Ու պատահական չէր, որ կոլեգիայի արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով նաև վիրավորվածություն կար£ Վիրավորվածություն` հատկապես այն սպաներից, ովքեր չեն գիտակցել վստահության արժեքը£ ԵՐԻՑՍ ճիշտ էր Նախարարը` բանակային որոշ ստո րաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները և միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռևս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Պաշտպանության նախարարը ԶՈՒ հրամանատարական կազմին հրահանգեց ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը և համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար: Շեշտելով, որ թեև զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով հանրապետության անվտանգության հուսալի պաշտպանությունը, Սեյրան Օհանյանը բարձրաձայնեց նաև, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի£ Նախարարի տեղեկացվածությանը ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել. նա չի էլ խուսափում բարձրաձայնել, որ կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր: Բայց հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի. սա է գերատեսչության ղեկավարի պահանջն ամենքից ու յուրաքանչ յուրից£ Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկած ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաները` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը, Զինված ուժերի և Գլխավոր շտաբի վարչությունների պետերը ներկայացրել են արտակարգ միջադեպերի մանրամասները: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ բերվեցին այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործություն կատարելու համար: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` զեկուցողները շեշտել են, որ տվյալ զորամասերում արձանագրվել են մարտական հերթապահության կրման թերություններ, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում: Ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ: Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, կոլեգիայի անդամները: Ամփոփելով Կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ զորքերում առայժմ պատշաճ կերպով չեն իրականացվում գաղափարադաստիարակչական աշխատանքները, բավարար աշխատանքներ չեն տարվում ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորել է խիստ և հետևողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով հատկապես կարևորվել են զորամասերի և զորամիավորումների հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակեր պումը: Նիստի ավարտին ընթերցվել են Պաշտպանության նախարարի հրամանները կարգապահական տույժի ենթարկված զինծառայողների վերաբերյալ: Մասնավորապես, 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահա կան տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաև ոմանց զինվորական կոչումները£