ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, մաեստրո. «Մեր ժողովուրդը, որ ամենից շատ է տառապել ազգերի աններդաշնակությունից, չի կարող չերազել հաշտություն, ներդաշնակություն մարդկային ցեղերի մեջ£ Ես էլ ակամա երազում եմ այն օրը, երբ մի ձույլ համերգում կհյուսվեն մարդկային ձայները, կհնչեն համերաշխ, և մարդկության երգը կողողի բոլոր պատնեշները£ Սակայն, որքան էլ քաջ երազող, հասկանում եմ, որ այդ համերգից մեզ մեծ ժամանակ է բաժանում, և այն ունկնդրելու «երջանիկ տոմսերը» կտակում եմ սերունդներին»£ Հովհաննես ՉԵՔԻՋՅԱՆ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱԼՍ ՉԷԻ ԽՈՍՈՒՄ, ԲԱՅՑ ԵՐԳՈՒՄ ԷԻ... ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ... լուսավոր ու վեհ անհատականություն, հանճար, հրաշալի մարդ... Մարդ, ով տարիներ շարունակ անմնացորդ նվիրումով ծառայում է մեր մշակույթին£ Նրա տաղանդը շատ բարձր է գնահատվել հայ և համաշխարհային հանրության կողմից£ Մաեստրոյի ղեկավարած` Հայաստանի ակադեմիական երգչախումբը հայ երգարվեստը տարածել է աշխարհով մեկ` ունենալով աննախադեպ հաջողություններ, դառնալով համաշխարհային մասշտաբով միակը, որը չի օգտվում նոտաներից` նույնիսկ ծավալուն ստեղծագործություններ կատարելիս£ ԱՅՑԵՔԱՐՏ. Ծնվել է 1929 թ. Ստամբուլում£ Հայրը` Հարությունը, եղել է Կոմիտասի աշակերտը£ Մանկությունն անցել է կոմիտասյան երգերի ներքո£ Հետագայում մաեստրոն խոստովանում է. «Ինչ կրթական օջախներում էլ սովորեցի, միևնույն է` Կոմիտասը եղավ և մնաց այն հենքը, ինչի վրա հյուսվեցին հետագա ձայներն ու գույները»£ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղում, ապա «Saint Michel» ֆրանսիական քոլեջում£ Այնուհետև ընդունվել է Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորական բաժին, որից հետո էլ ուսումը շարունակել է Փարիզի «Ecole normale de Musigue» կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում£ Չափազանց հարուստ ու լեցուն մի աշխարհ է Հովհաննես Չեքիջյանը... Ու քանի¯¬քանի¯ հոգիներ է լցրել հնչյունների կախարդանքով... - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամենադժվար բանը ինձ համար փող աշխատելն է£ Ես ընտրել եմ մի այնպիսի բնագավառ, որտեղ շահույթ չի հետապնդվում, որտեղ իշխում է միայն գեղեցիկը, և այն մատուցում ես մարդկանց` դրա դիմաց երբեք չստանալով այն գումարը, որը հեշտությամբ կարելի է վաստակել այլ բնագավառներում և այլ միջոցներով£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը ըստ Ձեզ£ - Երբեք չեմ պատկերացրել, որ կարող էի հայ չլինել£ Քանի որ կրթություն եմ ստացել Ֆրանսիայում, ֆրանսիական ազդեցություն անշուշտ կա ինձ վրա և այն մեծ է£ Եթե հայ չլինեի, կցանկանայի լինել ֆրանսիացի և ապրել Ֆրանսիայում£ Հայերն իրենց էությամբ շատ տարբեր են£ Մեր միջին որակը պահպանված չէ£ Կամ շատ լավն ենք, կամ շատ վատը£ Իհարկե, կցանկանայի հայի մեջ տեսնել միայն լավ որակներ, բայց դա չի նշանակում, որ վատը չկա£ Ցավոք, վատ մարդիկ էլ կան£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Անկեղծ ասած, ես ոչ մեկից չեմ ուզում գաղտնիքներ պահել£ Գաղտնապահ մարդկանց էլ չեմ սիրում£ Եթե ասեմ, որ գաղտնիքներ չունեմ, շատ սխալված չեմ լինի£ Բացսիրտ մարդ եմ եղել կյանքում£ Գաղտնիք պահելու անհրաժեշտություն չեմ ունեցել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ամենաառեղծվածայինը տիեզերքն է£ Երբ նայում եմ աստղերին, մտածում եմ` միլիարդավոր աստղեր կան, և բացահայտված չէ, թե նրանք ինչ համաչափություն ունեն իրենց մեջ, և ի՞նչ ենք մենք. երկրի վրա մի կտոր փոշի էլ չենք` տիեզերքի հետ համեմատած£ Առեղծված է տիեզերքը, որը մեր հինգ զգայարաններով չենք կարող բացահայտել£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից£ - Բոլոր մարդիկ ունեն իրենց հոբբին£ Ես շատ եմ սիրում խնդիրներ առաջարկել և ինքս լուծել ինձ առաջարկված խնդիրները` կենցաղային, գիտական, տարբեր բնույթի£ Այս առումով քաղաքում համբավ եմ ձեռք բերել£ Այդ խնդիրների հետ կապված բազմաթիվ զավեշտալի իրավիճակներ են ստեղծվել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Մինչև հինգ տարեկան դառնալս չեմ խոսել£ Ծնողներս շատ էին մտահոգվում, թե ինչ¬որ խնդիրներ ունեմ£ Չէի խոսում, բայց երգում էի... Աշխարհում շատ տարօրինակ բաներ կան£ Մի երգիչ ունեինք, խոսելիս դժվարանում էր, բայց անսխալ երգում էր£ Հայրս եղել է Կոմիտասի սանը£ Մեր տանը փակցված էր Կոմիտասի երգչախմբի նկարը£ Ձախից չորրորդը հայրս էր` խմբի ամենակրտսերը£ Երգչախմբի անդամները հաճախ էին հավաքվում մեր տանը. երգում էին այնպես, ինչպես սովորեցրել էր Կոմիտասը£ Ես շատ փոքր էի այդ ժամանակ, թաքուն մտնում էի սեղանի տակ և լսում երգերը, ապա նույնությամբ արտաբերում լսածս£ Այդ երգերն արթնացրին իմ լսողությունը£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ