Մարդկության գաղտնիքների վկան


Ալպերում` Իտալիայի և Ավստրիայի սահմանում գտնված եվրոպական ամենահին մումիան գիտնականներին կօգնի բացահայտել մարդկության ծագման գաղտնիքները, ինչպես նաև հաղթահարել ժառանգական այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարախտն ու հիպերտոնիան£ Բոլորովին վերջերս գիտնականները կարողացել են Էցի կամ Տիրոլյան սառցե մարդ անունը ստացած մումիայի կոնքոսկրից առանձնացնել ԴՆԹ¬ն£ Եթե հաջողվի գտնել նաև մումիայի ժառանգներին` հնարավոր կլինի ուսումնասիրել ցեղային գենետիկ փոփոխությունները, որոնք կատարվել են նեոլիթի ժամանակներից ի վեր£ Բժիշկ Ալբերտ Ցինկը, ով ուսումնասիրել է կենսաբանական արժեքավոր նյութը, պատմել է, որ ազգականները կօգնեն լույս սփռել ժառանգական շատ հիվանդությունների ծագման պատճառների վրա£ -¬ Մենք գիտենք ժառանգակիրների (գեների) կարևոր որակափոխությունների մասին,¬ հստակեցրել է նա£¬ Դրանք պայմանավորված են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք քաղցկեղն է, շաքարախտը և այլն£ Այդ կերպ մենք կկարողանանք ճշտել` Էցին եղե՞լ է դրանց կրողը, թե՞ դրանք ի հայտ են եկել այժմեականության մեջ£ Տարածաշրջանում Տիրոլյան սառցամարդու հարազատների որոնումներն առայժմ արդյունքներ չեն տվել£ Իսկ մումիան 20 տարի առաջ հայտնաբերել են զբոսաշրջիկները` ալպիական սառցադաշտում£ Այն 5300 տարեկան է և վատ չի պահպանվել£ Մարդաբանները հավաստիացնում են, որ Հին Եգիպտոսում գտնված մումիաներն առնվազն 1000 տարով երիտասարդ են Էցիից£ Տիրոլյան սառցե մարդը հիմա մշտական ցուցանմուշ է Բոլցանո քաղաքի թանգարանում£ Հ. Գ. Հետաքրքիր զուգադիպությամբ (՞) 20 տարի առաջ հայտնաբերված մումիայի մասին սկսեցին բարձրաձայնել Հայաստանում հայտնաբերված և հետազոտման ուղարկված 5500 տարվա վաղեմության կոշիկի շուրջ բուռն հետաքրքրություններից հետո£ Այսպես թե այնպես` հնությամբ եվրոպացի սառցամարդը զիջում է հայկական տրեխին£ Միայն թե հաստատվի վերջինիս տարիքը. բայց դրանից առաջ արդյո՞ք մի նոր նմուշ ի հայտ չի բերվի` դիցուք 5550 տարեկան£