Միլիոնների կեսը` բարեգործությանը


Եվս 40 ամերիկացի մեծահարուստներ համաձայնել են իրենց կարողության կեսը մասհանել բարեգործությանը` արձագանքելով Բիլ Գեյսթի և Ուորեն Բաֆետի կոչին£ Իսկ վերջիններս արդեն կատարել էին նման քայլ և հիմնադրամ հիմնել£ «Մայկրոսոֆթ»¬ի սեփականատիրոջ և նշանավոր ներդրողի հետևորդների շարքում են, դիցուք` Նյու¬Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, հյուրանոցային մագնատ Բերոն Հիլթոնը և կինոռեժիսոր Ջորջ Լուկասը£ Փորձագետներն արդեն հաշվարկել են, որ եթե «Ֆորբս» հանդեսի ցուցակով մեծահարուստներ ճանաչված բոլոր 400 ամերիկացիները նույն կերպ վարվեն, ապա կուտակվելիք գումարը կկազմի 600 միլիարդ դոլար, որով կարելի կլինի Միացյալ Նահանգներում արմատապես փոխել բարեգործական համակարգը£ Համակարգված բարեգործությունն, անշուշտ ավելի լուրջ խնդիրներ կլուծեր մեր երկրում, քան մեզանում փշուր¬փշուր բաշխվող օգնություններն են£ Բայց դրա համար, թերևս, հոգեբանական պատրաստվածություն է պետք£ Ամերիկացի այդ խենթերը, հավանաբար, հասկացել են, որ դիզվող միլիոն¬միլիարդներով ձեռք բերվող «երկրային արքայությունն» անգամ վաղանցիկ է£ Օլիմպիադա շքահանդեսի շուքն են խամրեցնում Գերմանիայում մեկնարկել են համասեռամոլ կանանց և տղամարդկանց հերթական 8¬րդ օլիմպիական խաղերը£ Բնականությունից շեղվածները, փաստորեն, ամեն հնար օգտագործում են` իրենց այլասերությունը քարոզելու համար£ Ու, դժբախտաբար, նրանց շարքերը համալրվում են£ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նրանց, ասել է թե` մարդակործան բարքերի առջև կանաչ լույս վառողներն էլ են շատանում£ Ինչևէ£ Եթե պետությունները չեն խորշում իրենց ներկայացուցիչ երկնագույն ու վարդագույն մարզիկ¬մարզուհիների արդյունքներով պարծենալ, մենք էլ արձանագրենք, որ այս խաղերին մասնակցում է շուրջ 10 հազար մարզիկ` աշխարհի 70 երկրներից (բարեբախտաբար` Հայաստանը ձեռնպահ է, և Տերը չարասցե` որ այստեղ էլ հնչեր մեր անունը)£ 2000-ը ամերիկացիներ են, 3000¬ը` գերմանացիներ£ Իսկ Ռուսաստանի «պատիվը» պաշտպանելու են, այսպես կոչված` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 49 մարզիկ£ Բացման արարողության գլխավոր հատուկ¬անձը եղել է Գերմանիայի փոխկանցլեր և արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն, որը վաղուց չի թաքցնում իր համասեռամոլությունը£ Միջազգային գեյ¬խաղերն անցկացվում են 1982¬ից£ Երկնագույնների ու վարդագույնների օլիմպիական շարժումը ծնունդ է առել Միացյալ Նահանգներում, որտեղ էլ (Սան¬Ֆրանցիսկոյում) անցկացվել են առաջին 2 մրցախաղերը£