Անջելինա Ջոլին` թմրատենդում


Արտիստուհու անցյալը ներկայացնող աղմկահարույց լուսանկարներ են հայտնվել ամերիկյան մի ամսագրում£ Լրագրողական «պեղումների» արդյունքում հայտնաբերված լուսանկարներում պատանի Անջելինան դեռևս շիկահեր է և ընկերների հետ գլդոնում է նարկոերեկույթներում£ Հավանաբար հենց այդ երեկույթների մասնակիցներից մեկի ձեռքով արված 8 հատ սև¬սպիտակ լուսանկարներն իր նոր համարում տպագրել է Star Magazine¬ը£ Հանդեսի կազմին տպագրված անպատեհ այդ լուսանկարներից մեկում Հոլիվուդի աստղը մերկ է, վզին շան վզնոց¬թոկ է, իսկ բերանում` կողափայտ£ Հանդեսը հավաստիացնում է, որ հրապարակված բոլոր լուսանկարները 14-ժամյա «նարկոտիկ մարաթոնից» է, որին պատանեկության տարիներին մասնակցել է Անջելինան£