250-ամյա դաշնամուրը


Գերմանական Բադեն¬Բադեն քաղաքում հայտնաբերվել է այն դաշնամուրը, որը նվագել է Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը (տեղեկացրել է The Local co¬ն)£ Պատմական այդ գործիքն այժմ գտնվում է մասնագիտացված արհեստանոցում£ Դրա ներկայիս տերը` Մարտին Բեքերն այն գնել է 1980¬ականների կեսերին` ստրասբուրգցի հնավաճառից£ Գործիքն, իհարկե, չի վերանորոգվել և քառորդ դար չի օգտագործվել£ Բեքերն այս տարի որոշել է 5 միլիոն եվրոյով վաճառել այն ու հայտարարություն է տեղադրել pianoscout.de կայքում£ Երաժշտության պատմաբան Անդրեաս Բոյերմանը հետաքրքրվել է դաշնամուրով և հայտարարել, որ ամենայն հավանականությամբ այդ դաշնամուրով նվագել է Մոցարտը 1778¬ին` երբ գտնվել է ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում£ Իսկ դաշնամուրը նա ճանաչել է Վիեննայում պահպանվող մի կտավի շնորհիվ, որտեղ Մոցարտի հետ պատկերված է նաև Հայդնը£ Այդ փաստը հաստատող մեկ այլ իրողություն էլ կա£ Դաշնամուրը պատրաստել է ցվայբրյուկենցի Քրիստիան Բաումանը, ով նմանատիպ մի քանի այլ գործիքների հեղինակ է նաև£ Դրանցից մեկն էլ պատկանել է արքեպիսկոպոս Զալցբուրգին, որի պալատական երգչախմբում 1777 թ. Մոցարտը ծառայել է որպես ջութակահար£ 1782 թ. օգոստոսի 31¬ին հորը գրած նամակում Մոցարտը հիացմունքով է պատմել Բաումանի պատրաստած դաշնամուրի մասին£ Փորձագետները հաստատել են դաշնամուրի իսկությունը և հիմա ուսումնասիրում են դրա պատմությունը£