ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ


 

Չնայած մեր բազմաթիվ ջանքերին` տեղեկանալ գազի գնի թանկացումների մասին, «Հայռուսգազարդից» խուսափողական պատասխաններ են տալիս, թե առայժմ բանակցություններ են ընթանում, թե հստակ սակագներ չեն որոշված: Բայց չեն ժխտում, որ գազը թանկանալու է: Իսկ մինչ մեզանից թաքցվում է ճշմարտությունը, մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստան ներմուծվող գազի սակագնի հարցը վերջնականապես լուծված է և արդեն կազմում է 240 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար: Այսինքն, թանկացումը կազմել է 33 տոկոս: Նշենք, որ այս ամենի մասին առայժմ լռում են, որպեսզի նախագահական ընտրություններից առաջ սոցիալական բողոքի նոր ալիք չբարձրանա, իսկ գնի թանկացման մասին կհայտարարվի 2013-ի փետրվարին: Ոմանք հույսեր են փայփայում, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի և կգնա սուբսիդավորման ճանապարհով, ինչն էլ գուցե մեղմի սոցիալական զայրույթը: Սակայն գազի գնի թանկացմամբ, շղթայական ռեակցիայի օրենքով, կթանկանան բազմաթիվ կենսամթերքներ և ծառայություններ: