ԿՎԵՐԱԱՌԱՋԱԴՐՎԵՆ


 

Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի գյուղական 86 համայնքում, ինչպես նաև Գյումրի և Արթիկ քաղաքներում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, բոլոր համայնքապետերն էլ ցանկանում են վերաառաջադրվել և պահպանել իրենց պաշտոնները: Չնայած այս ամենին, մարզային իշխանությունները համոզված են, որ ամենաթեժ ընտրությունները լինելու են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Մի շարք համայնքներում էլ հավանաբար մեկից ավելի թեկնածու չի լինի, որովհետև գյուղական շատ համայնքներում կամ թեկնածուներ չկան, կամ էլ մարդիկ չեն կամենում պատասխանատվություն կրել գույքահարկի, ջրի վարձի ու էլի նման բաների համար:

Ուշագրավն այն է, որ մարզպետարանում շատ հանգիստ են վերաբերվում նրան, որ բազմաթիվ գյուղերում չեն համալրվի նաև ավագանիների տեղերը, քանի որ այս ինստիտուտը ևս գյուղական համայնքներում հրապուրիչ չէ, չկան համապատասխան մարդիկ: