Չդիմացավ


 

Ուրեմն ուրախությունից էլ են մեռնում: Մարդկային օրգանիզմի մխոց սիրտն, ուրեմն, անակնկալ երջանկությանն էլ չի դիմանում: Օհայոյի նահանգի Ակրոնի խորտկարաններից մեկի տիրուհուն դավաճանել է սիրտը` գերագույն այն բերկրանքից հետո, որը 70-ամյա Ջոզեֆեն Հերիսին պարգևել էր երկրի նախագահն իր այցով:

Օհայո և Փենսիլվանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Բարաք Օբաման որոշել է նախաճաշել Ann&undefined;s PlΖce խորտկարանում: 24 րոպեում (ժամը8.18-8.42-ը) նա հասցրել է ուտել իր պատվիրած խոզամսով ձվածեղը: Խորտկարանի տիրուհին գրկաբաց է ընդունել բարձրաստիճան հյուրին: Բայց նրա մեկնելուց հետո թուլություն է զգացել: Շտապօգնության մոտակա կետում էլ փխրուն կինը մահացել է` սրտի նոպայից:

Ճանապարհին իմանալով դժբախտ լուրը, Օբաման զանգահարել և վշտակցություն է հայտնել նրա հարազատներին: Իսկ հանգուցյալի քույրը լրագրողներին պատմել է, որ Հերիսը պաշտում էր Օբամային, ում հետ հանդիպումը «ամենապայծառ իրադարձությունն է եղել» նրա կյանքում: