Այս ամռան ամենաթանկ քաղաքները


 

2012-ի ամառային հանգիստն ամենաթանկը կարժենա Լոնդոնը, Նյու Յորքն ու Ժնևն ընտրողների համար: Իսկ համեստ հնարավորությունների տեր զբոսաշրջիկները կարող են Բանգկոկ, Կուալա-Լումպուրա և Սոֆիա մեկնել:

Լոնդոնում հյուրանոցային 1 համարի միջին գինը կազմում է 233 եվրո, Նյու Յորքում` 217 և Ժնևում` 215 եվրո: Թանկարժեք այս եռյակին հաջորդում են Թել-Ավիվը, Սան-Ֆրանցիսկոն, Էդինբուրգը, Կաննը և Վենետիկը, որոնց հյուրանոցների 1 օրվա միջին գինը 156-168 եվրո է: Առաջին տասնյակը եզրափակում են Փարիզը (146 եվրո) և Օսլոն (145 եվրո):

Ամենաէժանը Թայլանդի, Մալայզիայի և Բուլղարիայի հյուրանոցներն են` համապատասխանաբար 46, 48 և 52 եվրո միջին օրավարձով: Մատչելիության առաջին տասնյակում են նաև Դելին, Բուխարեստը, Կահիրեն, Բուդապեշտը, լեհական Կրակովն ու իսպանական Գրենադան (53-62 եվրո): Զբոսաշրջիկներին հարմար գներ են առաջարկում նաև Պեկինը, Վիլնյուսը, Աթենքը և Ռիգան (ուսումնասիրությունը կատարել է trivΖgo.coΗ-ը):