Ահաբեկիչն ապահովագրված չէր


 

Հակառակ դեպքում` կարող էր այդ անգամ ևս ճողոպրել իրավապահների ձեռքից:

Բրիտանական ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ահաբեկիչների մի խմբի` գրեթե պատահաբար: Նրանց մեքենան կանգնեցվել է` սովորական ստուգման նպատակով, բայց պարզվել է, որ ոչ միայն ավտոմոբիլն ապահովագրված չէ, այլև դրա տերն ու ուղևորներն էլ ահաբեկիչներ են (գրել է DΖily MΖil-ը): Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, և տուգանակայան տեղափոխված մեքենայի մասին ոստիկանները չեն էլ հիշել: Եվ միայն երկուշաբթի օրը խուզարկելով այն` հայտնաբերել են հրազեն և որոշակի քանակի զինամթերք: Դրանից հետո միայն ճշտել են դրա տիրոջ ինքնությունը: Արդյունքում ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի Արևմտյան Միդլենդում բնակվող 23-27 տարեկան երիտասարդներ և 43-ամյա մի տղամարդ: Հիմքեր կան կասկածելու, որ այս խումբը նոր ահաբեկչություն էր նախապատրաստել` 2005 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների տարելիցն արյունահեղությամբ նշանավորելու: (Այն ժամանակ չարագործները Լոնդոնում պայթեցրել էին մետրոպոլիտենի 3 գնացք և 1 ավտոբուս, ինչի հետևանքով զոհվել էր 52 մարդ):