Նոստալգիկ «հանցագործը»


Լիտվան միշտ է ատել Խորհմիությունն ու Լենինին:

Ու այնքան հիվանդագին է ատելությունը, որ շուրջ քառորդ դար գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի և համարյա մեկ դար առաջ մեռած Լենինի «ուրվականն» են վերացնում երկրից:

Վիլնյուսի ոստիկանները վարչական իրավախախտումի արձանագրություն են կազմել շինարարությունում աշխատող մի օժանդակ բանվորի նկատմամբ: Իրավախախ տումն էլ այն է, որ տղամարդը առևտրի կենտրոն է գնացել սև շապիկով` վրան «ԽՍՀՄ» տառերը, մուրճ ու մանգաղի, աստղի և Լենինի նկարները (տեղեկացրել է լիտվական Delfi կայքը):

Էդգարաս Սալմանովիչյուսը չի հերքում, որ առևտրի կենտրոն է գնացել այդ շապիկով, որը ձեռք էր բերել Մայիսի 9-ի կապակցությամբ:

- Ես չգիտեի, որ դա արգելված է: Շապիկը գնել եմ օգտագործված հագուստների խանութից` մեկուկես ամիս առաջ,- փորձել է արդարանալ Սալմանովիչյուսը:- Առևտրի կենտրոնում նրան մի մարդ է մոտեցել ու հարցրել է, թե ինչու է հագել այդ շապիկը: Վեճից խուսափելու նպատակով Էդգարասն ասել է` չգիտեր, որ չի կարելի: Հետո տղամարդը հեռախոսով նկատել է նրան ու ստիպել է տեղից չշարժվել` մինչև ոստիկանների գալը:

«Իրավախախտին» սպառնում է 144-289 եվրո տուգանք և շապիկի առգրավում:

Դատական նիստը հետաձգվել է և պատասխանողին թույլ են տվել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել: Գուցե մեղմացուցիչ հանգամանք համարվի նրա ցածր աշխատավարձը և այն հանգամանքը, որ ինքն ու կինը իրենց առաջնեկի ծննդին են սպասում: