Երրորդ ուղեղը` փորոտիքում


Շատ պարզ է թվում. մարդու մարմինն այնքան է ուսումնասիրվել, որ բոլոր օրգանների մասին պատկերացում ունեն ոչ միայն բժիշկները: Բայց արի ու տես, որ նույնիսկ հետազոտողներն այսքան տարի չեն նկատել, որ աղիներում ևս ուղեղ կա:

Անցյալ շաբաթ սենսացիոն հայտարարություն են տարածել ամերիկյան Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Իսկապես հեղափոխական բացահայտում. մարդու օրգանիզմում առկա է 3-րդ ուղեղը և այն գտնվում է աղիքներում (տեղեկացրել է «Արգումենտի նեդելի» պարբերականը):

Հետազոտողները հիմնավորում են, որ այդ ուղեղը ինքնուրույն կերպով ապահովում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Միևնույն ժամանակ` ողնուղեղն ու գլխուղեղը մշտապես պետք է փոխգործակցեն իրար հետ:

Գիտնականների կարծիքով` երրորդ ուղեղի առկայությունը հաստատում է այն փաստը, որ գլխուղեղի և ողնուղեղի հետ «կապը» կորցնելու դեպքում էլ աղիքները շարունակում են ինքնուրույն գործել:

Այս հայտնագործությունը շատ կարևոր կարող է լինել հատկապես կանանց համար: Առժամանակ առաջ կանադացի հետազոտողները պարզել էին, որ հղիությունն ու ծննդաբերությունը անդառնալիորեն ազդում են կնոջ ուղեղի վրա: Ծննդաբերությունից հետո կնոջ գլխուղեղում կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում: Դրանով պայմանավորված` տարիքի հետ արտադրվում են տարբեր հորմոններ. օրինակ էստրոնը, որը կարող է նպաստել Այցեհեյմերի հիվանդության առաջացմանը: Երրորդ ուղեղը բժշիկներին կօգնի` մայրացող կանանց հորմոնալ բուժում նշանակելիս: