Հավատով ու պատասխանատվությամբ


Մեր քաղաքական դաշտում ամենաերիտասարդներից է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի հեղինակությունն ու ճանաչումը, սակայն, բարձր են շատ ավելի վաղուց գոյություն ունեցող քաղուժերից£ Ինչո՞վ է պայմանավորված այդ իրողությունը£ Այս և կուսակցության դիրքորոշմանն առնչվող մի քանի հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ£ ¬ Ես` կարծում եմ, որ 2007 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ մենք կազմակերպչական մեծ աշխատանք տարանք, համախմբեցինք հսկայական թվով մարդկանց, որոնց միավորում էին ընդհանուր գաղափարները և մոտեցումները` բնականաբար, կուսակցության ծրագրերից ու գաղափարախոսությունից բխող£ Մեզ համար անչափ կարևոր է կուսակցության վարկանիշը, և պատահական չէ, որ այն շատ արագ բարձր հեղինակություն վայելեց£ Հատուկ ուզում եմ նշել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հեղինակությունը հայ հասարակութ յան շրջանում. հանգամանք, ինչը հաջողության հիմնական գրավականներից մեկն է£ ¬ Ստանձնելով նաև մեր պետականության կայացմանը նպաստելու պատասխանատվությունը` ԲՀԿ¬ն ներկայացուցիչներ ունի երկրի օրենսդիր ու գործադիր իշխանություններում£ Ո՞րն է կուսակցության հավատամքը, բուն նպատակը, և առաջնահերթ ի՞նչ ծրագրեր ունի «Բարգավաճ Հայաստան»¬ը` իր տեսլականը իրականություն դարձնելու£ ¬ Ուզում ենք կերտել, հիրավի, բարգավաճ երկիր£ Ցանկանում ենք ամբողջ հասարակության համերաշխության պայմաններում ստեղծել ավելի բարեկեցիկ հասարակություն£ Երբ մեզ հարցնում են, թե ո՞րն է այդ բարգավաճ երկիրը` մենք ասում ենք` եվրոպական չափանիշներ ունեցող կենսամակարդակ և եվրոպական իրավական ստանդարտներով ապրող պետություն£ Այսպիսի երկրի ստեղծմանը նպաստելն է մեր նպատակը£ Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ առիթներով ասել է, որ մենք քաղաքական ասպարեզ չենք եկել պաշտոնների համար, դիրքերի համար, կամ ինչ¬որ այլ նպատակներով£ Մենք բոլորս էլ կայացած մասնագետներ ենք մեր ասպարեզներում, և բոլորս էլ ունեցել ենք ինքնաարտահայտվելու, հասարակության մեջ հայտնի լինելու բավականաչափ հնարավորություններ£ Քաղաքական դաշտ ենք մտել մեր տեսլականը իրականացնելու համար, ինչի մասին ես խոսեցի£ Այդ ուղղությամբ լարված աշխատել ենք այս մեկ տարվա ընթացքում£ Աշխատել ենք և° խորհրդարանում, և° կառավարության մեջ£ Այսօր կառավարության ծրագրերը համահունչ են «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերին£ Մենք ուղղակիորեն աշխատել ենք կառավարության հետ, որպեսզի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը ներառի «Բարգավաճ Հայաստանի» սկզբունքային մոտեցում ները£ Դրանք ներառվել են և հիմա աշխատում ենք այդ ծրագիրը կյանքի կոչելու£ ¬ Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական զարգացումները£ Ի՞նչն ենք կարևորում այդ զարգացումներում£ ¬ Ցավով եմ փաստում, որ հետընտրական իրողությունները շարունակվում են լարված մնալ£ Մեր հասարակությունը Մարտի 1¬ի իրադարձություններից հետո դեռ չի հաղթահարել այդ լարվածությունը£ Մի տեսակ առճակատման վտանգ եմ տեսնում քաղաքական ուժերի մեջ, կա անհանդուրժողական մթնոլորտ` նույնիսկ շարքային քաղաքացիների միջև£ Սրանք բոլորը մտահոգիչ և ցավալի իրողություններ ու երևույթներ են, և մենք հանդես ենք գալիս հասարակական համերաշխության և քաղաքացիական համաձայնության դիրքերից£ Քաղաքական գաղափարների առողջ մրցակցություն է պետք, որը պետք է բաց և թափանցիկ լինի` հասարակության, ժողովրդի համար£ Ես հատուկ ուզում եմ նշել. մենք կարծում ենք, որ Հայաստանի նորընտիր Նախագահը կարևորագույն և շատ ընդունելի խոստումներ է տվել` ի շահ մեր պետականության հիմքերի ամրապնդման£ Ու հիմա մենք էլ խորհրդարանում` քաղաքական կոալիցիան մեծամասնությամբ, պետք է աջակցենք` այդ խոստումները կյանքի կոչելու£ Ուրիշ ճանապարհ չկա. քաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհը կոալիցիայի քաղաքական ծրագիրը արագ և որակով կյանքի կոչելն է£ ¬ Ձեր ասուլիսներից մեկում անդրադարձաք ԵԽԽՎ¬ի 1609 բանաձևին£ Իհարկե, այդ բանաձևի` դատարանի նկատմամբ հասարակության անվստահությունը արծարծող 6.3 և 8.5 կետերը զրպարտություն չեն£ Բայց նույն 1609¬ի 9¬րդ կետը նշում է` ընդդիմությունը իր հերթին պետք է ճանաչի Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած արդյունքները£ Մինչդեռ, ընդդիմության բոլոր գործառույթները ստանձնած ՀՀՇ¬ն, երկխոսության անհրաժեշտությունն առերես ընդունելով հանդերձ, պայմաններ է թելադրում£ Ըստ Ձեզ, ինչո՞ւ են շրջանցում իրենց վերաբերող 9¬րդ կետի պահանջները£ ¬ Ես չեմ ուզում մեկնաբանել Լևոն Տեր¬Պետրոսյանի կողմնակիցների դիրքորոշումը£ Դա նրանց քաղաքական մարտավարությունն է£ Բայց երկխոսության համար կա քաղաքական մեկ պայման` 1609 բանաձևի կատարումը£ Եվ ամբողջ բանաձևի, այլ ոչ թե դրա հատվածական մեկ դրույթի կատարումը£ Դրույթների մեծ մասի կատարման համար պատասխանատու է Հայաստանի իշխանությունը, և դուք մինչև հունիսի վերջը ինքներդ էլ կհամոզվեք, որ այդ դրույթները կամ կկատարվեն, կամ կատարման ընթացքի մեջ կլինեն£ Այնպես որ` Եվրոպայի խորհրդին ցույց կտրվի, որ կա անկեղծ ցանկություն, ձգտում ` Հայաստանը ժողովրդական զարգացումների ուղուն վերադարձնելու£ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա մարտավարությունը, թերևս, կայանում է նրանում, որ ձախողվեն բանաձևի պահանջների կատարումը, և համաժողովրդական դժգոհության ալիքը ուղղորդվի այդ կարգախոսների ներքո£ Չեմ կարծում, թե դա նրանց հաջողվի£ ¬ Օրենսդիր աշխատաոճում ինչի՞ց պետք է հրաժարվել, և ո՞ր պարագայում խորհրդարանականների աշխատանքն ավելի նպատակամետ ու նկատելի կդառնա£ ¬ Խորհրդարանում մենք մի աշխատաոճ պետք է որդեգրենք. ամեն դեպքում մարդկանց լսել է պետք£ Կօգնենք մարդկանց, թե չէ` սա հնարավորությունների հարց է, բարոյականության հետ կապված խնդիր է£ Բայց մարդկանց լսել է պետք£ Մարդկանց հետ աշխատել է պետք£ Հայաստանի բնակչության մի մասը ունի շատ լուրջ սոցիալ-տնտեսական, բարոյական, հոգեբանական և այլ բազմաթիվ դժվարություններ. այդ հարցերով ո՞ւմ պետք է դիմեն, եթե ոչ իրենց ազգընտիր իշխանություններին£ Հետևաբար, պատգամավորներն էլ պետք է կարողանան մարդկանց լսել, և իրենց գործունեությունը կառուցել մարդկանց հետ առնչվելու, տպավորությունների վրա£ Առանց մարդկանց հետ մշտական շփումների ուղղակի չի ստացվի արդյունավետ օրենսդիր գործունեությունը£ ¬ Մասնագիտությամբ Դուք լրագրող եք. այսօր արդեն, որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում մեր լրագրողական դաշտը` պրոֆեսիոնալիզմի առումով£ Եվ, որպես արձագանք Վարչապետի` ԶԼՄ¬ների հետ առաջարկին, ի՞նչն եք կարևորում իբրև ճշմարիտ համագործակցության հիմնաքար£ ¬ Լրագրող լինելուց առաջ` կրթությամբ ես պատմաբան եմ, համալսարանի 17 տարվա դասախոս, քաղաքական վերլուծաբան և երկար տարիներ արտաքին գործերի նախարարությունում աշխատող դիվանագետ£ Բայց նաև լրագրող եմ, որովհետև իմ կյանքի երկար ժամանակը անց եմ կացրել զանգվածային լրատվամիջոցներում£ Կարծում եմ, որ ԶԼՄ¬ները Հայաստանում իրապես անկախ և հեղինակավոր լինելու ճանապարհին ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակարևորը նյութական անկախությունն է£ Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, նրանք իրական անկախության մասին չեն կարող խոսել£ Բոլոր մնացած շեղումները, թերությունները, թյուրիմացությունները այս ճանապարհին են£ Տնտեսական անկախության դեպքում` միայն լրատվամի ջոցները կդառնան իսկապես Չորրորդ իշխանություն, և նրանց ձայնը իսկապես ազդեցիկ ու պարտադրող կլինի մնացած իշխանությունների համար£ ¬ Եվ վերջում` մեր ավանդական հարցը. կա՞ առաջնահերթ այլ խնդիր, որին կկամենայիք անդրադառնալ£ ¬ Ես կարծում եմ, որ առաջնահերթ խնդիրն այսօր ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարումն է£ Պետք չէ շեղվել£ Այս բանաձևի կատարմանը մենք լծված ենք, մենք բոլորս դրա մեջ մեր ներդրումն ունենք£ Դրա պահանջները կատարելուց հետո կկարողանանք ասել, որ նոր իշխանությունը մի մեծ փորձություն անցել է, և ճանապարհ է հարթվել Հայաստանի նոր լուրջ զարգացման համար£ Մնացած բոլոր քաղաքական խոսակցություններն ու շահարկումները քաղաքական պայքարի դրսևորումներ են, որոնք ավելի քիչ պետք է հետաքրքրեն հասարակութ յանը, քան Հայաստանի իրական առաջադիմության խնդիրները£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ