ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին, նախարարը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են այլընտրանքային զինվորական ծառայության և պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդա վարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործման խնդիրներին: Քննարկվել են նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկո ղության, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու խնդիրներին: n Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսի հետ հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առաքելությունը: Իսկ համագործակցությունը որակել է որպես քաղաքակիրթ բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված խիստ անհրաժեշտ գործունեություն` վերջինիս ամենամեծ ձեռքբերումը համարելով այն, որ պատվիրակությունն այլևս Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքի օբյեկտիվ իրականությունն է: Անդրադառնալով ԿԽՄԿ և ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջև` հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման և վարման մասին կնքվելիք համաձայնագրին, կողմերը հույս են հայտնել, որ վերջինս կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում` հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար: Իսկ ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ պետական սահմանի` Նոյեմբերյանի հատվածը խախտելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Արզու Նուրուդդին-օղլի Էյուբովի հայրենադարձ ման առնչությամբ նախարար Ս.Օհանյանն ընդգծել է, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսևորում ներին: Ս.Օհանյանը նաև Ջ. Ռեյնոլդսի ուշադրությունը հրավիրեց ներկայումս մեր հինգ հայրենակիցների (չորս քաղաքացիական անձ և մեկ ժամկետային զինծառայող)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների ենթարկելու փաստին, ինչը դժվարացնում է մեր դիրքորոշման որոշակիացումը ԱՀ քաղաքացու հայրենադարձման հարցում` հայցելով Ջեյմս Ռեյնոլդսի աջակցությունը նախ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու և, ապա, նրանց Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում: Ս.Օհանյանը կարևորել է նաև հասարակական հնչեղություն ունեցող` Արաբոյի և ևս մի քանի ջոկատների` ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած ազատամարտիկ ների ճակատագրի հարցը: Նախարարը նշել է, որ հանդիսանալով ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, առաջին նիստն անցկացրել է հենց այդ շրջանակներում, հանդիպել նրանց հարազատների հետ, ինչպես նաև հանձնարարականներ տվել համապատասխան անձանց` այդ հարցն առավելագույնս մանրակրկիտ ուսումնասիրելու և պարզելու ուղղությամբ: Հանդիպման վերջում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանը եղել և մնում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գործունեության հիմքում ընկած մարդասիրական սկզբունքների և արժեքների կողմնակից: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ