Դրական արդյունքներն ու ծրագրերը


Մայիսին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային Կոնգրեսի 15-րդ Պլենար նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ԵԽ Կոնգրեսի Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին ԵՐԻՑՅԱՆԸ վերընտրվել է ԵԽ Կոնգրեսի փոխնախագահի պաշոնում£ Նա միաժամանակ Կոնգրեսում մեծամասնություն կազմող քաղաքական խմբակցության փոխնախագահն է£ Ամեն տարի հետադարձ հայացք նետելով համայնքների գործունեությանը` վերստին համոզվում ենք, որ ՏԻՄ¬երը հստակեցրել են իրենց աշխատանքները, ինչի արդյունքում նկատելի է դրական տեղաշարժեր£ Ասվածի ապացույցն է «Հայաստանի Համայնքների Ասոցիացիա»¬ի` 2006¬ից ամեն տարի անցկացվող մրցանակաբաշխությունը£ 1997 թ. հիմնադրված այս հասարակական կազմակերպության նախագահ Էմին ԵՐԻՑՅԱՆԸ կարևորում է դրականը խրախուսելու անհրաժեշտությունը` խրախուսանքը աշխատանքի արդյունավետության խթան համարելով: ¬ Հայաստանի Համայնքների Ասոցիացիան միավորում է Հայաստանի բոլոր համայնքները, այսինքն ասոցիացիային անդամակցում են բոլորը, և ներկայացնում է Հայաստանի Համայնքների միասնական ձայնը` Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս£ Համայնքները մեր սահմանադրությամբ և օրենքներով ինքնուրույն են, և այս իմաստով ասոցիացիան ներկայացնում է համայնքների հավաքական շահը£ Իհարկե, դերակատարությունը, տեղական իշխանությունների, համայնքների շահերի պաշտպանություն, օրենսդրական փոփոխություններ, կառավարման արդյունավետության բարձրացում, տեղական իշխանությունների հմտությունների բարձրացում և այլն£ ¬ Անցկացվող մրցանակաբաշխություններում Դուք ներառում եք նաև լրատվամիջոցները£ Ինչո՞վ է դա պայմանավորված£ ¬ Տեղական իշխանությունները հրապարակային իշխանություններ են, ու հնարավորին չափ պետք է թափանցիկ դարձվեն£ Այս իմաստով նաև համայնքային կյանքը պետք է մամուլով համաչափ լուսաբանվի£ Շատ կարևոր է, որպեսզի մամուլը նաև շահագրգռված լինի և գնահատվի£ Մենք ամեն տարի նոյեմբերին նշում ենք տեղական ինքնակառավարման օրեր£ Դա Եվրոպայում էլ ընդունված է, բայց Հայաստանում մենք այդ ավանդույթը արդեն մի քանի տարի է` ունենք, և նոյեմբերին մենք անցկացնում ենք և° լավագույն համայնքի մրցանակաբաշխություն, և° համայնքային կյանքի լավագույն լուսաբանում` զանգվածային լրատվամիջոցների համար£ Նպատակը` լրատվամիջոցներ-համայնքային կյանք կապը ուժեղացնելն է£ ¬ Որո՞նք են անվանակարգերի ընտրության սկզբունքները£ ¬ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն արդեն ավանդական է£ Իրականացնում է ասոցիացիան` տարածքային կառավարման նախարարության հետ միասին£ Եվ յուրաքանչյուր տարի` սահմանված չափանիշներով և համայնքների ներկայացրած հայտերով հանձնաժողովը ճանաչում է լավագույն թաղային, քաղաքային և գյուղական համայնք£ Ըստ էության` արդեն ժամանակն է, որպեսզի և° բնակիչները, և° համայնքի աշխատողները, և° մամուլը ունենան որոշակի չափանիշներ, որ համեմատեն, թե այս մի համայնքը կամ համայնքի ղեկավարը ինչքանով է լավ աշխատում մյուսից£ Այս իմաստով մենք որոշակի չափանիշներ ենք մշակել, որոնք հինգ խումբ են£ Օրինակ, չափանիշներից մեկը կարող է լինել, թե ենթակառուցվածքները ընթացիկ տարում ինչ զարգացում են ապրել£ Մի բլոկը սոցիալական քաղաքականության ոլորտում հաջողություններն են£ Կա բլոկ, որ վերաբերում է, թե քաղաքացիները ինչքանով են մասնակցում կառավարմանը` տեղական ժողովրդավարության առումով£ Հասարակական կազմակերպությունների հետ կապի, երիտասարդության ոլորտում կամ կանանց խնդիրների հետ կապված£ Արտաքին կապերը, բյուջետային համակարգը£ Լրատվամիջոցների համար առանձին անցկացվող մրցանակաբաշխությունը ներառում է խրախուսական դրամական պարգևներ, անկախ նրանից` քննադատական լուսաբանումներ են եղել, թե դրական£ Կարևորը, որ համայնքային կյանքը անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում լինի£ Անցկացնում ենք նաև ուսանողների և ասպիրանտների գիտական աշխատանքների մրցույթ` նույնպես խրախուսական դրամական մրցանակներով, ինչի նպատակն է` երիտասարդ գիտական սերունդը տեղական ինքնակառա վարումի տեսությամբ ու մասնագիտական ոլորտում ավելի հմտանա£ ¬ Որպես ամփոփում, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք£ ¬ Դրանք շատ են£ Մենք հիմա անցկացնում ենք համայնքային ծառայողների պարտադիր վերապատրաստում` օրենքով£ Անցած տարի իրականացրել էինք շուրջ 1600 համայնքային ծառայողի վերապատրաստում` երկշաբաթյա և ամբողջ Հայաստանի տարածքով£ Հիմա արդեն սկսվել է 2500 համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը, որ 2008¬ի ամբողջ ընթացքում պետք է իրականացվի էլի Հայաստանի ողջ տարածքում£ Այսինքն` մենք համայնքային ծառայության մասին, օրենքով արդեն պարտադիր, ժամանակ առ ժամանակ վերապատրաս տելու ենք մեր համայնքային ծառայողներին, ինչը կմեծացնի պրոֆեսիոնալիզմը` տեղական ադիմինիստրացիաների£ Երկրորդը` օրենսդրական փոփոխությունները, որը մեր տեսադաշտում է ու առաջին հերթին Երևան քաղաքը£ Առաջիկա օրերին փորձագիտական քննարկում պետք է լինի Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ£ Մենք ունենք ավելի մեծ ծրագրեր. Բավարիայի ռեգիոնի համայնքների հետ ուղիղ կապերով աշխատանք£ Մոտ 20-25 քաղաքապետեր կժամանեն Գերմանիայից£ Մենք նախապատրաստում ենք Ֆրանսիայի Ռոնալդ նահանգի հետ պայմանագիր` նորից համագործակցության տրամաբանությամբ£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ