Գերմանացիք հարգո՞ւմ են նրանց


Գերմանիայի մայրաքաղաքում հուշարձան է կանգնեցվել` նացիզմից տուժած արվամոլների հիշատակին£ Երրորդ Ռեյխի ճնշումներին ենթարկված «երկնագույնների» 4 մետր բարձրութ յուն ունեցող բետոնե այդ մոնումենտի վրա բացված է մի պատուհան, որը պատկերում է համբուրվող երկու տղամարդկանց£ 600 հազար եվրո արժողությամբ այդ հուշարձանը տեղադրված է Գերմանիայի մշակույթի նախարարության և հոլոքոստի զոհ, բեռլինցի արվամոլ-պաշտոնյա Կլաուս Վովերայտի հուշաքանդակի հարևանությամբ£ Ազգային սոցիալիզմի տարիներին 55 հազար արվամոլներ Գերմանիայում հանցագործներ էին ճանաչվել£ Ի դեպ, հուշարձանի բացման արարողությանը չէր մասնակցում նացիզմից տուժած որևէ «երկնագույն». տարածված կարծիք կա, որ նրանցից վերջինը մահացել է 2005 թվականին£ Խոսքը Պյեռ Զեելի մասին է, որը 1941¬ին ձերբակալվել է Էլզասում և գեստապոյում տանջանքների է ենթարկվել£