«Ոսկե ծիրան»-5 Կաննի կինոփառատոնի շրջանակներում


Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմից հետո (1966) ցավալիորեն խզվեցին կապերը Կաննի հանրահայտ փառատոնի հետ: Միջազգային կինոհանրության այդ հեղինակավոր հանդիպման մասնակիցը դառնալու պատվին հայ կինեմատոգրաֆիստները արժանացան «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի հնգամյա նպատակասլաց գործունեության արդյունքում: Երկու խոսուն փաստ: 2005-ից, որպես կարևոր մշակութային երևույթ, մեր փառատոնը գործում է Եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու ներքո: 2007-ին իրավունք է ստացել կրելու Եվրախորհրդի խորհրդանիշը: Հայկական «Ծիրանի»-ի հոբելյանը մեծ շուքով տոնվեց Կաննի այս տարվա փառատոնի շրջանակներում: Ընդունելությունը կազմակերպվել էր 1915 թվականի հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի դիմաց գտնվող Ադմիրալական շենքում, Հայաստանի դրոշի ներքո: Հայազգի բարերար Ռայմոնդ Եզեգելյանի հարկի տակ ժողովված տարբեր երկրների 50-ից ավելի կինոգործիչներ և այլ հյուրեր տպավորված էկումենիկ ժյուրիի մրցանակը նվաճած Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմից, վայելում էին Արցախ Ալկոյի կողմից հոբելյանի առթիվ հատուկ արտադրված ծիրանի թունդ օղին և հայկական ուտեստներ` շուտով հաստատված մտերմիկ մթնոլորտում, ջերմ հետաքրքրասիրությամբ հարազատանալով հայ գործընկերներին: Հատկապես երիտասարդներին, որոնց կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվեցին արտամրցութային ծրագրերում£ Արման Թադևոսյանի «Փոխակերպում» 10 րոպեանոց կինոժապավենում զուսպ զգացմունքայնությամբ, հավասարակակշռված ազգասիրությամբ պատմվում էր Ղարսի մասին£ Ծնունդով ջավախեցի Դիանա Մկրտչյանի «Գաթա»¬ում` Մոսկվայում ապաստանած հայ փախստականների£ Կաննի փառատոնի անցյալ տարվա դասընթացներին մասնակցած Վրեժ Քասունու «Գուցե սեր, գուցե ոչ» ֆիլմը պատմություն է չկայացած սիրո մասին: Բացառության կարգով փառատոնին մասնակցելու իրավունք ստացած երիտասարդ պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը նոր գործընկերներ գտավ «Ոսկե ծիրան»¬ի «Ռեժիսորներ առանց սահմանների» մրցույթի ուղեգրով Պուսանից Հարավային Կորեա, ապա` Կանն հասած իր «Ժաննան և ձայները» նախագիծն իրականացնելու համար£ Հոբելյանի նախաշեմին մեր «Ոսկե ծիրանի»¬ի «քաղցրահամն» ավելացավ ևս մեկ նշանակալից իրադարձությամբ£ ՇանզԷլիզե (Ելիսեյան դաշտեր) 34 հասցեում, Ռայմոնդ Եզեգելյանի տրամադրած գրասենյակում, բացվեց «Ոսկե ծիրանի»¬ի եվրոպական ներկայացուցչությունը£ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Յունիֆրանսի ղեկավարությունը, մեր փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոաշխարհի բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Փարիզի հայազգի կինոգործիչներ£ Նախորդների համեմատ առավել հագեցած է հինգերորդ «Ոսկե ծիրան»¬ի ծրագիրը£ Ավելի քան 65 երկրներից ստացվել է 395 ֆիլմի մասնակցության հայտ£ Մեկնարկելով հուլիսի 13¬ին Ռոման Բալայանի «Դրախտի թռչնակներ» ֆիլմով` փառատոնը կփորձի ընդհանուր պատկերացում տալ արդի համաշխարհային կինոյի մասին` այլազգի նորանուն կինոբեմադրիչների աշխատանքների ցուցադրությամբ, կծանոթացնի հյուրընկալած անվանի կինոգործիչների հետ£ Եվրոպական կինոակադեմիայի նախագահ` գերմանացի Վիմ Վենդերսի, իրանական կինոյի վերելքը նախանշող բեմադրիչ Դարիուշ Մեհրջուինի, սերբ նշանավոր կինոբեմադրիչ Գորան Պասկալևիչի, հայազգի` Արտավազդ Փելեշյանի, Ռոման Բալայանի, փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի, ֆրանսիացի Կատրին Բրիյանի և այլոց£ Խաղարկային և վավերագրական ֆիլմերի միջազգային և հայկական համայնապատկեր մրցույթներում լավագույն ճանաչված ֆիլմերը մայրաքաղաքի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվեն հուլիսի 20¬ին` նախորդ օրը Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմով փառատոնի եզրափակումից հետո£ «Ռեժիսորներ առանց սահմանի» տարածաշրջանային մրցույթում հաղթած նոր նախագծերը կյանքի ուղեգիր կստանան` գուցե բարեբախտություն գտնելով Արմինե Աբրահամյանի նման£ Ոշագրավ նոր նախաձեռնություններ շատ կան հոբելյանական «Ոսկե ծիրան»¬ի ծրագրում£ Ճանաչողական մեծ նշանակություն ունեցող£ Նաև` արտասովոր, անսպասելի£ Բայց այդ մասին` առանձին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ