ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԻ» ՇՈՒՐՋ


 

Ընտրություններից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը ժամանակավորապես ստանձնելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը` մինչև ՀՀ նախագահի ընտրություններ, իսկ դրանից հետո արդեն ստանձնելու է իր երազած վարչապետի պաշտոնը: ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ դառնալու էր գլխավոր դատախազ: Սակայն Աղվան Հովսեփյանի ժամկետը լրանում է 2013 թվականին, նրան սատարում է Մոսկվան և թույլ չի տա, որ գոնե այս շրջանում Հովսեփյանին մեկ ուրիշը փոխարինի: Ուրեմն, Հովիկ Աբրահամյանն առայժմ մնում է առանց պաշտոնի` սպասելով «լավ օրերի»: Կուլիսային խոսակցություններում չէր բացառվում այն տարբերակը, որ ԲՀԿ հաղթանակի դեպքում հենց Աբրահամյանն էր ստանձնելու վարչապետի պաշտոնը, իսկ հիմա այդ տարբերակն էլ գոյություն չունի:

Այս օրերին իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները լռում են, ոչինչ չեն հաղորդում Արգամիչի «ճակատագրի» մասին: Նշանակում է, որ դեռևս հստակ որոշում չի կայացվել: Դե, Արգամիչն էլ սպասում է, մանավանդ որ այս պահից գործազուրկ չէ ու նաև արդեն ԱԺ պատգամավոր է: