Փղային դիետա


 

Դե, եթե խոսքը փղերի մասին է, նիհարեցնելու չափն էլ 100-ավոր կիլոգրամներ պետք է լինի: Եվ Շվեյցարիայում որոշել են խստագույնս սահմանափակել հսկաների սնունդը. դիցուք` նրանցից ամենածանրը պետք է առնվազն 300 կգ քաշ գցի:

Knie կրկեսի ղեկավարները որոշել են զբաղվել իրենց խնամարկյալ 3 հաստլիկների առողջ կենսակերպով: Ասիական այդ փղերից ամենագերը` Սաբուն, կշռում է 4,3 տոննա և պետք է նվազի մինչև 4 տոննա: Իսկ նրա եղբայրակիցների համար բավարար կլինի 50-ական կիլոգրամը:

Նրանց համար մշակվել է հատուկ դիետա` ածխաջրերի նվազագույն պարունակությամբ: Փղերի օրաբաժնում իսպառ վերացվել է շաքարը: Սննդի «թեթևացումից» բացի, խորամանկ մեկ այլ մեթոդ են մտածել կրկեսի աշխատակիցները: Հսկա խոտակերների կերամանը տեղավորել են այնքան բարձրում, որպեսզի սնվողներն ամեն անգամ ձգվեն` քաղցը հագեցնելու համար: Եվ, իհարկե, փղերը նաև ստիպված են սպորտով զբաղվել, ավելի շատ շարժվել ու հաճախակի ջրլող տալ:

Ի դեպ, Սաբու փիղը կրկեսային իր երկու ցեղակիցներից տարբերվում է ոչ միայն իր ազդեցիկ ծավալներով, այլև` ազատասիրությամբ: 2010 թ. Ցյուրիխում նա հաջողեցրել էր փախչել և մինչև բռնվելը հրաշալի օր էր անցկացրել` զբոսնելով փողոցներում և Լիմատ գետում լողանալով: