ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏԱՑԵ՞Լ ԵՆ


Մաքսային պետական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է ներկրվել 10 հազար դոլարից բարձր գին ունեցող 1500 ավտոմեքենա: Դրանցից 351¬ի արժեքը գերազանցել է 30 հազարի սահմանագիծը: Ի՞նչ խոսք, տրանսպորտային ամենատարբեր միջոցներով գերբեռնված մեր հանրապետության համար նշվածը բոլորովին էլ փոքր թիվ չէ: Դե, Մաքսային կոմիտեն գերագույն բավականությամբ է նման թվեր հրատարակում` համապատասխան վճարումներ գանձելու փաստն ընդգծելու համար: Ուշագրավ է սակայն, որ նշված թվերը նաև ինքնաբերաբար փաստում են` նոր հարուստների շարքերը Հայաստանում շարունակում են համալրվել: Տասը և ավելի միլիոն դրամանոց մեքենա իհարկե ամեն մարդ չի կարող երազել: Դա ևս ընտրյալների մենաշնորհ է: Արդեն հայտնի միլիոնատերերը վաղուց են համալրել ջիփազգիների սեփական ավտոհավաքածուն: Չէ˜, իսկապես հարստանում ենք: