Նախկին «ցլամարտիկը» ցուլի կարգավիճակում


Հիացել էր Տիգրան Կարապետիչը իր իսկ գյուտով և խիստ ինքնատիպ քայլ էր համարում իշխանություններին կարմիր քարտ ցույց տալու մանկամիտ արարքը: Բայց հիմա, երբ հիշեցնում են կարմիր քարտի «արդյունքների» մասին, գրգռվում է` ինչպես ցուլը կարմիր լաթից: Ստացվում է, որ դեռ երկու ամիս առաջ ցլամարտիկ ձևացողը հայտնվել է ցուլի կարգավիճակում: