Գնահատական բենդերյան ոճով


Լո՞ւրջ քաղաքական գործիչ է Կարապետիչը: Ո´չ: Նա իր ողջ քաղաքական կյանքում խոսեց ժողովրդի անունից, բայց ժողովուրդը չընդունեց դա: Հայացքների այդ հակասությունը ծանր տարավ նախկին ադամանդ և հեռուստացույց նվիրողը` ձայների հափշտակելու հաշվարկով: Նրան դավաճանեցին նույնիսկ տնային տնտեսուհիները, այրիները և միակ կին ատամնատեխնիկը: Այժմ նրա նկատմամբ անտարբեր չեն միայն հրեաները` իրենց հակակրանքով, և եզդիները` իրենց համակրանքով: