Ընդդեմ վետերանների


Բոլոր պատերազմների բոլոր մասնակիցներն, իսկապես, խոնարհումի են արժանի: Եվ այս տարի ևս, հատկապես հետխորհրդային հանրապետություններում, Մայիսի 9¬ը մեծ շուքով նշվեց: Համընդհանուր խանդավառությունը, սակայն, չէր մեղմել լվովցի ազգայնականներին: Դատարանը Լվովում արգելել էր զանգվածային միջոցառումները Մայիսի 9¬ին, քանի որ այնտեղ ոչ միանշանակ են վերաբերվում 2¬րդ աշխարհամարտին: Այդուհանդերձ, Հաղթանակի օրն իշխող` Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչներն այնտեղ վետերանների հետ մաղթանքի արարողություն էին կազմակերպել: Հենց այդ պահին կիսաշրջան կազմած` նրանց շրջապատել են «Ազատություն» կուսակցության ազգայնականները և փորձել են արգելել` ծաղիկներ դնել հուշարձանին: Ոստիկանները, սակայն, ապահովել են վետերանների մուտքը, իսկ ազգայնականները սկսել են բղավել` «ԿԳԲ¬իստներ` դո´ւրս», «Ամո´թ» և վիրավորական այլ արտահայտություններ (տեղեկացրել է Zaxid.net լրատվական գործակալությունը): - Վանկարկումների ժամանակ բախում է ծագել: Ծեծկռտոցին ազգայնականների կողմից մասնակցել են դիմակավոր մարդիկ,¬ նշվել է հաղորդագրության մեջ: Մեկ այլ ընդհարում էլ տեղի է ունեցել «Փառքի բլուր» հուշահամալիրի մոտ` միլիցիայի ու ազգայնականների միջև. վերջինները Անհայտ զինվորի շիրմարձանին ծաղիկ դնողներից պահանջել են հանել գեորգիևյան ժապավենները: Մի քանի կանայք հրաժարվել են կատարել նրանց պահանջը, և քաշքշուկին միջամտել է միլիցիան: