ՕԲԱՄԱՆ ՑՆՑՎԵԼ ԷՐ


Այցելելով բնական աղետից տուժած Ալաբամա նահանգ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոկի մեջ էր հայտնվել. «Ես իմ կյանքում առաջին անգամ եմ տեսնում նման ավերածություններ»,- ասել էր նախագահը և անձամբ ցավակցել բոլոր տուժածներին: Ալաբաման ամենից շատ տուժածն է, որտեղ փոթորկին զոհ է դարձել մոտ 250 մարդ: Այստեղ կատարյալ քաոսային վիճակ է տիրում, քաղաքի կեսից ավելին ավերվել է, մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են հասնում քաղաքացիների վնասները: Սակայն ԱՄՆ նախագահը խոստացել է շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել քաղաքը, ապահովել կենսական նշանակության օբյեկտների գործունեությունը: Օբամայի վրա խոր տպավորություն է թողել մի բնակարան, որի տանտերը զոհվել է, իսկ նրա չորքոտանի «սանիկները»` երկու կատու և մեկ շուն, որբացել են: Նախագահը հանձնարարել է նրանց տեղափոխել կենդանիների համար նախատեսված կացարան և խնամք տածել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ