Վհուկներն անիծել են


Անեծքի թիրախն այս անգամ Ռումինիայի կառավարությունն է: Ինչպես տեղեկացրել է ԲիԲիՍի¬ն` սև մոգության սպասուհիների ցասման պատճառն այն է, որ կառավարությունը գուշակուհիներին ու կախարդներին հաշվառել է ձեռնարկատերերի կարգում: Հիմա նրանք պարտավոր են եկամտահարկ վճարել, ինչպես նաև իրենց վաստակելիք միջոցներից մասհանումներ կատարել կենսաթոշակային և բժշկական ապահովագրության հիմնադրամներին: Արդյունքում` 13 կախարդների խումբը որոշել է վրեժ լուծել կառավարությունից. գիշերը հավաքվելով Դանուբի ափին, նրանք գետն են լցրել թունավոր մարդախոտի (մանդրագոր) եփուկ: