Մանրամասներ մարդու մասին


l Միջին հաշվով` մարդն իր կյանքի 5 տարին անցկացնում է ուտելով: l Երբ մարդը ստում է, սովորաբար նայում է վերև ու ձախ: l Միջին տևողությամբ կյանքի ընթացքում մարդու վրա աճում է մոտ 760 կմ մազ: l Աջլիկների եղունգներն ավելի արագ են աճում աջ, ձախլիկներինը` ձախ ձեռքին: l Ուզո՞ւմ եք իմանալ ձեր գլխի երկարությունը. ձեր հասակի բարձրությունը բաժանեք 8¬ի: l Քաշի մի փոքր ավելցուկ ունեցողները նորմալ կշիռ ունեցողներից երկար են ապրում: l Հասուն տղամարդկանց համար ամենաէրոտիկ բույրերից մեկը վանիլի հոտն է: l Հորանջելու ժամանակ սրտի զարկերը կարող են հաճախակիանալ մինչև 30 %¬ով: l Տղամարդիկ կանանցից 6 անգամ ավելի հաճախ են կայծակի հարվածի տակ ընկնում: l Մարդկանց 14 %¬ը ձմերուկն ուտում է կորիզներով: l 22 %¬ն ատամի մածուկի կաթիլները թողնում է լվացարանի մեջ: l Ալբանիայում, Բուլղարիայում գլխի աջ ու ձախ շարժումը նշանակում է «այո», ուղղահայաց (վեր ու վար) շարժելը` «ոչ»: l Միջահասակ ամուրին 2-3 սմ ցածր է միջահասակ ամուսնացած տղամարդուց: l Մարդկային գենը 98,4 %¬ով նման է շիմպանզեի գենին: l Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է մոտ 4 կգ սննդային հավելումներ: l Ամեն տարի շուրջ 24.000 ամերիկացու կծում են առնետները: l Հարավային Հնդկաստանում ընդունված կարգ է, երբ մարդն ամուսնանում է իր ավագ քրոջ դստեր հետ: l Տարեկան 30 հազար մարդ վնասվածքներ է ստանում վարժասարքերից ու մարզագույքից: