ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել


ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին: Այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները` գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: