Պետության խորհրդանիշ կանայք


Կանանց միջազգային տոնի նախօրյակին սոցիոլոգները հարցումներ են անցկացրել ռուսաստանցիների շրջանում, թե ո՞ր կանանց են համարում երկրի խորհրդանիշ: Պատասխաններում հնչել են երգչուհու, տիեզերագնացուհու և մարզպետուհու անուններ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կատարած հարցումների արդյունքներն, իհարկե, բացահայտ առաջնորդներ չեն առանձնացնում: Հնչեցված անունների վարկանիշային ցանկում առաջինը Ալլա Պուգաչովան է` 16% ձայներով: Ընդ որում, նրա անունն ավելի հաճախ հիշատակել են տղամարդիկ (20 %), քան կանայք (12 %): 9¬ական տոկոս ձայներ են ստացել Վալենտինա Տերեշկովան և Վալենտինա Մատվիենկոն. վերջինիս համակիրները մեծամասամբ կանայք են: Յուրաքանչյուր 20¬րդ հարցված երկրի խորհրդանիշ է համարել իր մորը, կնոջը կամ դստերը: Նույն չափով հիշվել է և երգչուհի Սոֆյա Ռոտարուն: Որքան էլ պայմանական ու ցածր լինեն վարկանիշային տոկոսները, այնուամենայնիվ, 1¬ին տասնյակում հայտնվել են նաև քաղգործիչ Իրինա Խակամադան (4 %), կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան (3 %), երգչուհիներ Նադեժդա Բաբկինան ու Վալերիան, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, արտիստուհի Չուլպան Խամատովան, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան ու Առողջապահության և սոցզարգացման նախարար Տատյանա Գոլիկովան (բոլորը` 2-ական %): Տասնյակից դուրս ավելի հաճախ հնչել են. երգչուհիներից` Իրինա Ալեգրովայի, Վերա Բրեժնևայի, Աննա Սեմյոնովիչի, Էդիտա Պիեխայի, Քրիստինա Օրբակայտեի, մարզուհիներից` Ալինա Կաբաևայի, Ելենա Իսինբաևայի, Տատյանա Նավկայի և Մարինա Շարապովայի անունները: Ավելի փոքրաթիվ մարդիկ էլ նշել են արտիստուհիներ Էլինա Բիստրիցկայայի, Ալիսա Ֆրեյնդլիխի, Լարիսա Չուրսինայի, բալետի պարուհիներ Մայա Պլիսեցկայայի ու Անաստասիա Վոլոչկովայի, հեռուստահաղորդավարուհիներ Տինա Կանդելակիի, Ելենա Մալիշևայի անունները: Ցանկում ընդգրկվել են նաև Պետդումայի պատգամավոր Օքսաննա Դմիտրևան ու քաղգործիչ Էլլա Պանֆիլովան: