ԹԵՐԵՎՍ` ՆՈՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ


Ժամանակը, կարծես, դարձյալ ի վնաս Հայ Ազգային Կոնգրեսի է աշխատում, և Լևոն Տեր¬Պետրոսյանին համակրող կուսակցությունների խումբն աստիճանաբար ավելի ու ավելի անհուսալի վիճակում է հայտնվում: Գաղտնիք չէ, որ առաջին Նախագահի շուրջ վերջիններիս համախմբման գլխավոր շարժառիթներից մեկը նոր խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու` այն ժամանակ տեսանելի թվացող երաշխիքն է եղել: Սակայն այսօրվա վիճակով` նոր ընդդիմության կամ ընդդիմությունների ձևավորման գործընթացը խոստումնալից չէ, և արմատական ընդդիմության տեղը դատարկ է մնում, իսկ այն զբաղեցնել հավակնողների հնարավորությունները շարունակաբար նվազում են: ՀԱԿ¬ն այլևս նոր խորհրդարանի մանդատները ՀՀԿ¬ի և ԲՀԿ¬ի հետ կիսել պատրաստվող հավանականների շարքում չէ: Թեև, ինչպես ակնարկեցինք, ասվածը բոլորովին էլ չի ենթադրում, թե Կոնգրեսի տեղը կարող են զբաղեցնել ՀՅԴ¬ն կամ առավել ևս Տիգրան Կարապետիչը: Ավելի հավանական է, որ նման իրավիճակ ստեղծվեց այն պահից, երբ ՀՀԿ¬ԲՀԿ այսպես կոչված հակասությունների թեման սկսեց ակտիվորեն քննարկվել, ինչն էլ հանգեցրեց նշված ուժերի շուրջ հանրային տրամադրությունների ու համակրանքների կենտրոնացման: ՀԱԿ¬ի պասիվությունը (եթե չասենք անգործությունը) փաստորեն ճակատագրական նշանակություն ունցավ: Մինչև հիմա ընտրություն ներին նախորդող մեկ¬երկու ամսվա ակտիվությունը հայրենի քաղուժերի համար լիարժեք հիմքեր էր ստեղծում` իրենց բոլոր հաշվարկները կարճ ժամկետում իրականաց նելու համար: Սակայն այս անգամ` նոր ընտրություններից առաջ, այլևս պարզ է, որ քվեարկությունից քվեարկություն ընկած միջանկյալ ժամանակը լիարժեքորեն օգտագործած ուժերի հավակնությունները միայն կարող են հաջողությամբ պսակվել: Տվյալ դեպքում ՀԱԿ¬ն ընդամենը այլընտրանք էր, ու անհամեմատ ավելի ակտիվ ԲՀԿ¬ն, ընդդիմություն չլինելով հանդերձ, շնորհիվ ակտիվության հեշտությամբ զբաղեցրեց նաև Կոնգրեսի տեղը: Ընդ որում, ԲՀԿ¬ն այլևս այլընտրանք կարող է ներկայանալ ոչ միայն ՀՀԿ¬ին, ոչ միայն իշխանությանը, այլ ընդհանրապես: Իսկ հասարակությունը փաստորեն այլընտրանք ասելով` մինչև հիմա ոչ թե արմատական ընդդիմություն է պատկերացրել, այլ իսկապես գործուն ու իշխանությանը համարժեք միավոր: Եվ դա կարծեք թե արդեն գտնվել է: