Հա՞ որ...


Երևանի քաղաքապետարանի` նախօրեին տեղի ունեցած հերթական նիստը վերահաստատել է բացօթյա և անօրինական առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշումը: Բավական գրավիչ առաջարկը հնարավոր է, որ մեղմի քաղաքապետարան¬առևտրականներ վեճը: Բողոքը մեղմելու և անօրինական առևտուրը կանխելու նպատակով քաղաքային իշխանությունները 3.000 տաղավար են առաջարկում` խոստանալով դրանք սկզբնական շրջանում վաճառականներին տրամադրել բոլորովին անվճար: Հավաստիացվում է նաև, որ հետագայում սահմանվելիք տեղավարձն էլ մեծ չի լինի, և մարդիկ, թեկուզ դժվարությամբ, բայց կհարմարվեն քաղաքակիրթ առևտրի նոր պայմաններին: Նշված առաջարկի շուրջ դժգոհող կողմի արձագանքը դեռևս անհայտ է: Սակայն ակնհայտ է, որ եթե այսքանից հետո վաճառականների բողոքի ալիքը չմեղմվի, ապա նրանց շարժումը կամ բոլորովին այլ ուղղորդում և նպատակներ ունի, կամ էլ փողոցային առևտուրն այս մարդկանց համար ոչ միայն աշխատանք, այլ նաև կենսաձև է արդեն դարձել: Ո˜՞վ գիտե