Հետխորհրդային երկրներում կարո՞ղ է կրկնվել եգիպտական սցենարը


Ամերիկյան լրատվամիջոցներում մի տեսակետ է շրջանառվում, ըստ որի` Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները կարող են «տեղափոխվել» նախկին Խորհմիության տարածք: Շատերը դա քիչ հավանական են համարում, որովհետև հետխորհրդային երկրների ու Եգիպտոսի միջև հսկայական են տարբերությունները` քաղաքականից մինչև մշակութային: Սակայն մի քանի պետություններ այսպես կոչված` ռիսկի գոտում են` իրենց քաղաքական ու սոցիալական անկայունությամբ: Դրանց թվում են Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը: - Մինչ այդ երկրներից յուրաքանչյուրի կոնկրետ վիճակին անդրադառնալը, կկամենայի նշել որոշ ընդհանուր առանձնահատկություններ, որոնք չի կարելի տեսադաշտից բաց թողնել: Քաղաքական իմաստով հետխորհրդային պետությունների մեծ մասում իշխանական վարչակարգը ձևավորվում է անվտանգության և հետախուզական ապարատում` ի հակադրություն Եգիպտոսի զինվորական իշխանության: Բացի այդ, նախկին Սովետական Միության երկրներից մեծ մասն արևմտամետ չէ ու այդ պատճառով կարիքը չի զգում, որպեսզի Արևմուտքին ապացուցի իր վարչախմբերի օրինականությունը,¬ գրել է ամերիկյան Stratfor¬ը` մանրամասնելով. Առաջինը ՏԱՋԻԿՍՏԱՆՆ է: Վերջին ամիսներին երկրում արձանագրվել են բռնություններ և անկայունություն: Հատկապես այն ժամանակներից, երբ օգոստոսին երկրի արևելքում բանտից փախուստ տեղի ունեցավ: Այդ պահից կառավարությունն ու անվտանգության ուժերն սկսեցին բիրտ միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ում իրենք անվանում են իսլամիստ գրոհայիններ: Բայց իրականում նրանք կարող են լինել ընդդիմադիր տարրեր` սկզբնավորված 92-97 թթ. քաղաքացիական պատերազմում: Բացի այդ, կառավարությունը փլուզվեց կրոնական շարժման արդյունքում` մզկիթները փակելու ճանապարհով, իսլամական հանդերձներն արգելելով: Ինչպես նաև` ուսանողներին թույլ չտալով իսլամական ուսհաստատություններում սովորել: Այսպիսով, լուրջ ուշադրություն պետք է հատկացնել Տաջիկստանին. ահաբեկչության սահմանները ողողվում են քաղաքական հուզումներով և կրոնական շարժում ներով: ՂՐՂԶՍՏԱՆԸ ևս մեկ երկիր է, որը գտնվում է անկայունության սպառնալիքի ներքո: Քանզի այն Կենտրոնական Ասիայի միակ պետությունն է, որը բոլորովին վերջերս` անցյալ տարի, չի դիմադրել հեղափոխությանը: Բողոքները սովորական երևույթ են ողջ երկրում, և նրանք սրում են էթնիկական լարվածությունը` երկրում ապրող ղրղզների ու ուզբեկների միջև: Անվտանգության կառույցի թուլությունը պարագայում դա կարող է պատճառ դառնալ, որպեսզի ամենափոքրիկ պոռթկումը հանգեցնի ևս մեկ ապստամբության: ԱԴՐԲԵՋԱՆԸ ևս հարկավոր է հսկողության տակ պահել, քանի որ դրա կառավարությունը ճաշակել է ճնշումները` Եգիպտոսի խռովություններից էլ առաջ: Դա պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատություններում չադրաներն ու փարաջաներն արգելելու հանգամանքով: Երկրում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է այդ թեմայով բողոքներից հետո: Սակայն կրոնական հարցը մնում է որպես հիվանդագին թեմա, որը լայնորեն քննարկվում է հասարակության կողմից: Բացի այդ, դա նաև այն հարցն է, որը շահարկվում է արտաքին ուժերի (մասնավորապես` Իրանի) կողմից` երկրում խռովություններ հրահրելու նպատակով: - Վերջնահաշվում` Խորհմիության տարածքում եգիպտական սցենարի կրկնությունը քիչ հավանական է: Սակայն միաժամանակ, այդ պետություններից մի քանիսը կարող են բախվել իրենց իսկ ներքին հիմնախնդիրներին, որոնք էլ կարող են սպառնալիք լինել վարչակարգերի քաղաքական կայունությանը և ազգաբնակչության անվտանգությանն` ընդհանրապես,¬ եզրահանգում է հրապարակման հեղինակը: Նշյալ` եգիպտական սցենարի կրկնությունն, իսկապես, քիչ հավանական և նույնիսկ անհավանական է թվում: Բայց արդյո՞ք համապետական նման խռովությունների սցենարիստները համանման սյուժեներ չեն նախապատրաստել հետխորհրդային ու նաև այլևայլ շա˜տ պետությունների համար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆ