ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ՄԱԼԱԽՈՎԸ


Ռուսական հեռուստաաստղերից մեկը` «Մալախով +» շոուի հիմնադիր և վարող Գենադի Մալախովն արդեն տևական ժամանակ չի երևում եթերում: Շոուի ղեկավարներն արդեն դիմել են միլիցիային` հայտնաբերելու հաղորդավարին, որի բացակայության պատճառով դադարեցվել են հաղորդաշարի հեռարձակումները: Հեռուստաաստղի անհետացումը շատերը պայմանավորում են այն տուգանքի հետ, որը սպառնում է նրան: Իր հաղորդաշարում խախտելով որոշակի սկզբունքներ` Գենադի Մալախովը պիտի վճարեր 1,5 միլիոն ռուբլու տուգանք, ուստի, խույս տալու համար այս ահռելի գումարը վճարելուց, նա սկզբում փոխեց հաղորդաշարի անունը` դուրս գալով նոր անվամբ` «Ծանոթություն ծնողների հետ», իսկ հետո, տեսնելով, որ այլևս չի կարողանում հեռու մնալ տուգանքներից` անհետացավ… Ռուսական առաջին ալիքում համոզված են, որ շատ շուտով Մալախովը կվերադառնա. ինչպես պարզվում է, նրա տուգանքները «զրոյացնելու» գործում եղել են միջամտություններ Կրեմլից: Ուրեմն, Ռուսաստանում էլ օրենքները բոլորի համար չեն գործում…