Պապ ու թոռ Ցոյերն ամուսնանում են


Ռոք-լեգենդ դարձած Վիկտոր Ցոյի ընտանիքում երկու երջանկություն միախառնվեց: Նրա 72-ամյա հայրը` Ռոբերտ Մաքսիմովիչն ու որդին` 25-ամյա Սաշան, միաժամանակ էին որոշել ամուսնանալ: Հարսանիքներն էլ դեկտեմբերին է եղել, սակայն 2 նորապսակներն էլ չեն սիրում իրենց անձնական գործերից խոսել: - Ես չէի ցանկանա այդ թեման քննարկել,¬ ասել է Ռոբերտ Ցոյը` երբ լրագրողները զանգահարել են նրան` շնորհավորելու: Հավանաբար նա զգուշանում է, որ իրեն սխալ կհասկանան և չի ուզում ավելորդ ուշադրություն գրավել: Չէ՞ որ նրա կինը մոտ 1 տարի առաջ է մահացել: Ռոբերտ Ցոյը նույնիսկ իր նոր կնոջ անունն է գաղտնի պահում: Իսկ կրտսեր Ցոյի` Սաշայի ամուսնության մասին նույնիսկ նրա մտերիմների մի մասը չգիտեն, թեև ճանաչել են նրա ընկերուհուն` պարուհի Ելենային: - Երկուսն էլ անմարդամոտ են, բայց լավ լրացնում են միմյանց,¬ ասել են Սաշայի ընկերները և ավելացրել. - Փողի հարցում Սաշան երբեք խնդիրներ չի ունեցել. նա տոկոսներ է ստանում հոր ձայնապնակների վաճառքից: Բայց հաճույքով չի պատմում իր մասին: Հավանաբար այն պատճառով, որ երաժշտության բնագավառում երբևէ չի հասնի հոր բարձունքին: Սաշայի ընտրյալը, ասում են` շատ արտասովոր տեսք ունի. հագնվում է պանկիների ոճով, իսկ գլխին` մետաղյա պոզեր է կրում: