Արտիստուհին խածել է... մաքսավորին


Ինչպես ԾԽ¬ին տեղեկացրել են իրավապահները` միջադեպը տեղի է ունեցել «Շերեմետևո-2» օդանավակայանի մաքսատան «կանաչ միջանցքում»£ Փաստաթղթերը, ձեռքի ծանրոցն ու ուղեբեռը ստուգող տեսուչից Ռիգա մեկնել պատրաստվող Նատալյա Գատիյատովան հանկարծ պահանջել է դադարեցնել ստուգման ընթացակարգը£ Տեսուչն, իհարկե, շարունակել է զննումը, ինչն ափերից հանել է արտիստուհուն£ Խիստ զայրացած տիկինը նախ խփել է մաքսավորի ձեռքին, հետո` կծել նրա ձախ ուսը£ Նրան չի շփոթեցրել անգամ ուղևորների և աշխատակիցների ներկայությունը: Արդյունքում` նա կալանավորված է: Դերասանուհին հարվածել է նաև տեսուչի դեմքին£