ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ Քրեական գործ` ընդդեմ Յուշչենկոյի


Գերագույն ռադայի հանձնաժողովը հրապարակել էր Վրաստանին Ուկրաինայի կողմից մատակարարված զենքի առնչությամբ հետաքննության արդյունքները: Հաշվետվութ յան հեղինակների կարծիքով` Թբիլիսիին ռազմական մատակարարումները վնաս են հասցրել Ուկրաինայի ազգային անվտանգությանը և վտանգել ռուս- ուկրաինական հարաբերությունները: Հանձնաժողովը պահանջել է երկրի բարձրագույն պաշտոնյաներին, այդ թվում և Նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, քրեական պատասխանատվության ենթարկել (հաղորդել է «Կոմերսանտ» թերթը): - Ուկրաինայի նախագահն ու նրա օգնականները հաշվի չեն առել ռազմաքաղաքական կոնկրետ իրավիճակում զենքի մատակարարման քաղաքական և տնտեսական հետևանքները,- նշել է հանձնաժողովը, սակայն հավելելով նաև, որ երկիրն, այնուամենայնիվ, ուներ այդ իրավունքը և չի խախտել միջազգային նորմերը: Հրապարակվել է նաև 2008 թ. մայիսի 27-ից մինչև օգոստոսի 8-ը Վրաստան արտահանված զինատեսակների հսկա ցանկը: