Հրաժարումն այֆոնից անվտանգության նկատառումներով


Հրաժարվել ասվածն այնքան էլ տեղին չէ: Աշխարհի ամենահզոր տերության առաջնորդ Բարաք Օբաման պարզապես չի´ կարող Այֆոն օգտագործել, որովհետև նրա անվտանգության խորհրդականները գտնում են, որ այդ սարքերը բավարար չափով պաշտպանված չեն (գրել է The GuΖrdiΖn-ը):

Ինքը` նախագահն է դա խոստովանել Սպիտակ տանը.

- Ինձ չի կարելի iPhone ունենալ` անվտանգության նկատառումներով,- ասել է նա` հավելելով, որ Սաշա և Մալիա դուստերը, սակայն, ունեն և ակտիվորեն օգտվում են այդ սարքերից:

- Օբաման ամերիկյան պատմության մեջ առաջին նախագահն է, ով օգտվում է էլեկտրոնային փոստից: 2009 թ. նա պայքարեց Ազգային անվտանգության գործակալության հետ, որպեսզի իրեն թույլատրեն օգտվել BlΖckBerry-ից: Ակնհայտ է, որ նա հաղթեց այդ պայքարում, բայց հեռախոսով հաղորդակցվելու նրա շրջապատը սահմանափակ է. ընդամենը տասը մարդ,- հավելել է հրապարակման հեղինակը:

ՌԴ վարչապետ և էքս-նախագահ Մեդվեդևն էլ Օբամային հեռակա խորհուրդ է տվել` պարզապես հեռախոսով պետք չէ պետական հարցեր քննարկել. այդժամ iPhone-ից կարելի է և չվախենալ:

- Բջջայինով ես երբեք պետական լուրջ գործեր չեմ քննարկում. միայն կենցաղային,- ասել է Դմ. Մեդվեդևը:

Այնպես որ, նույնիսկ ամենահզոր պետությունների ամենազորեղ ղեկավարներն անգամ այնքան էլ ինքնուրույն չեն` որքան կարող են թվալ: