Հարվածեց պոռնոարտադրությանը


«Խոսքի ազատության կոալիցիա» բազմանշանակ անվանումով ամերիկյան պոռնոաստղերի արհմիությունը երկրի պոռնոարտադրության գործիչներին կոչ է արել դադարեցնել «մեծահասակների համար» ֆիլմարտադրությունը: Պատճառը շատ հիմնավոր է. դերակատարներից մեկի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել (վարակակրի անունը, բնականաբար, չի հրապարակվում):

Անցանկալի ու վտանգավոր նման փաստի լոսանջելեսյան ֆիլմարտադրողներն այս տարի երրորդ անգամ են բախվում:

Ինչպես գրել է The GuΖrdiΖn պարբերականը` օրենքը, որը Կալիֆոռնիայի նահանգի պոռնոդերասաններին պարտավորեցնում է նկարահանումների ժամանակ պահպանակներ օգտագործել` շատ կինոընկերությունների ստիպել է հեռանալ այլ նահանգներ: Նրանք պահպանակներից խուսափելու իրենց պատճառներն ունեն:

Ի դեպ, ընդամենը սեպտեմբեր ամսին արդեն 2 շաբաթով կասեցվել էր այս ոլորտի գործունեությունը, որովհետև այն ժամանակ էլ ՄԻԱՎ-ի վարակակիր երեք դերասան էր հայտնաբերվել: Դրան նախորդել էր օգոստոսյան նույնատիպ միջադեպը: Նման դեպքեր արձանագրվել են 2004 թ.-ից սկսած:

Ոմանց կարող է զարմացնել, բայց փաստ է. Լոս-Անջելեսի պոռնոարտադրությունը (որի կենտրոնը համարվում է Սան-Ֆերնանդո-Վելին) օրական նկարահանում է 3-4 պոռնոֆիլմ: Տարբեր հաշվարկներով` դրանց տարեկան եկամուտը կազմում է 3-13 միլիարդ դոլար: Յուրաքանչյուր ֆիլմի համար արտիստները ստանում են 10-12 հազար դոլար (տեղեկացրել է News.ru-ն):