Եվրոպացիների հույսը Կլիչկոն է


Եթե Յանուկովիչը մենիշխան որոշմամբ ընդառաջ գնա Մաքսային միությանը, ապա վաղուց նեխահոտ արձակող «վառոդի տակառն» Ուկրաինայում կպայթի` նախազգուշացնում են լրատվամիջոցները:

Ճակատամարտի առաջին խաղակեսը Պուտինի օգտին է, բայց եվրոպացիներն իրենց համար նոր, ուժեղ մարտիկ են պատրաստում: Կանցլեր Մերկելի գլխավորութ յամբ` ընդդիմադիրներին միավորողի դերում ընտրվել է Վիտալի Կլիչկոն:

Քաղգործիչ-բռնցքամարտիկին փորձում են դարձնել Ուկրաինայի առաջատար գործիչ, ով պետք է կարողանա ռուսամետ ուժերի մրցակիցը դառնալ` 2015 թ. նախագահական ընտրություններում (գրել է Der SΘiegel-ը):

Աջակցության համար Կլիչկոյի թեկնածությունն Անգելա Մերկելին խորհուրդ են տվել նրա մերձավորները: Վերջիններիս կարծիքով նա արտահայտվում է «կտրուկ, բայց խելամիտ», ունի «չարատավորված համբավ և, ամենայն հավանականությամբ` կոռումպացված չէ:

- Կլիչկոն մեր մարդն է: Նա հստակորեն եվրոպական ծրագիր ունի,- Եվրոպական ժողովրդական կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքը մեջբերել է InoPressΖ-ն):