Միացյալ Նահանգների ու Կանադայի միջև` ուկրաինական լուսապատկեր դրոշը
Ամերիկյան Բաֆալո և կանադական Ֆորտ քաղաքներն իրար կապող խաղաղության կամուրջն այս օրերին լուսավորվում է` ի նշան համերաշխության` Եվրոմայդանում բողոքողների: Եվ լուսավորվում է ոչ թե սովորական լույսով, այլ` Ուկրաինայի դրոշի գույներով (տեղեկացրել է «RBK Ուկրաինան»):
20 կիլոմետրանոց կամուրջը ձգվում է Էրի լճի վրայով, որից բխում է Նիագարա գետը:
Այսօր համերաշխության խորհրդանիշ դարձած անցուղին կառուցվել է 2 տարում և 1927 թվականից բաց է հանրության համար: Դրանով երթևեկելն արժե 3 դոլար:
Կանադայի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն ճանապարհներից մեկն է այն, որն օրական հատում է 4 հազար բեռնատար: