14 ակտիվիստներ կորել են


Կորել են Եվրոմայդանից, երբ այնտեղ ցրել են ցուցարարներին: Այդ մասին հայտարարել է «Հանուն բարեփոխումների ուկրաինական դեմոկրատական դաշինք» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն.

- «Եվրոմայդանի» 14 ակտիվիստներ համարվում են անհետ կորած: Այսօր, երբ ողջ երկրում հարյուր հազարավոր մարդիկ բողոքում են եվրոինտեգրումից իշխանութ յունների հրաժարման դեմ, մարդկանց ծեծելը և նրանց իրավունքներն արհամարհելը, Յանուկովիչի իշխանությունը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում: Ընդհակառակը, ուժեղացնում է ճնշումները ու վախեցնում մարդկանց: Այս վարչախումբը մեղավոր է ոչ միայն խաղաղ բողոքի ելած մարդկանց ծեծելու և ձերբակալելու համար: Այս վարչախմբի զինակիցները բաժիններում ծաղրում են ձերբակալվածներին: Հիմա խաղաղ Մայդանում դիակ է հայտնաբերվել: Այն, որ Մայդանում դիակ է նետվելու` երկու օր առաջ նախազգուշացրել է ռեգիոնալ-պատգամավորը,- հայտարարել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ իսկապես հայտնաբերվել է տարեց մարդու դիակ, որը մահացել էր թոքախտից (պարզաբանել է uznΖyvse.ru-ն): Արդյո՞ք նրա մասին է խոսել ընդդիմադիր գործիչը, թե այլ փաստեր ունի, որոնք դեռևս չի ուզում հրապարակել: